«Ինչպես գիտենք այս տարի ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում նշում է Ցեղասպանության 100 ամյակը: Այդ առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ ու գիտաժողովներ: Մտածեցինք նաև գործնական մի բան անել հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
Գործնական քայլը միտված էր մի ամբողջ գյուղի առօրյայում լրջագույն փոփոխություններ բերելուն: Մտահղացման արդյունքը 6 ՀԿ-ների միջև համագործակցությունն է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Համագործակցության համար մի տանիքի տակ միավորվեցին «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն», «Զարգացման Սկզբունքներ», «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ», «Հայ Օգնության Ֆոնդ», «Շեն» և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները: Ծրագիրը անվանվեց «Մեկ խորհրդանշական գյուղ»: Ընտրվեց Մարտունի գյուղը, որին պետք է ցուցաբերվի տարաբնույթ աջակցություն:
«Մինչ այսօր մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Գյուղը հիմնադրվել է 1920 թվականին ու մենք 1915 թվականի Եղեռնից մազապուրծ եղած մարդկանց սերունդներն ենք»,-իր խոսքում նշեց գյուղապետ Արթուր Ասատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուսինե ՂԱԶԱՐՅԱՆ