Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր Հայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանը բողոք է բերել

Մարտ 31,2015 16:05

Եվս երկու ամսով երկարացվել է կուրսանտ Մեսրոպ Ազարյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը։ Կուրսանտի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ «Լեւգրուպ» իրավաբանական գրասենյակից) Թադեւոս Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց, որ բողոք է բերել Վերաքննիչ դատարան. «Չկան փաստական տվյալներ, որ իմ պաշտպանյալն առնչություն ունի սպանության հետ»: Վերաքննիչ դատարանում բողոքի օրը նշանակված չէ։

Հիշեցնենք, որ Մովսես Ազարյանը, Գնել Թեւոսյանը եւ Վաչե Սահակյանը մեղադրվում են այս տարվա հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով։

Ըստ զինվորական քննչական վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի որոշման՝ կուրսանտները «վաղօրոք ծագած պարզ կոնկրետացված դիտավորությամբ» տուժող Հայկազ Բարսեղյանի ոտքերը, ձեռքերը բռնել են, փակել բերանը, անօգնական վիճակի հասցնելով, Բարսեղյանի ձմեռային բաճկոններից եւ կիսաճտկավոր կոշիկներից հանել են փողերը, պատրաստել են պարան, եւ դիտավորությամբ զրկել կյանքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031