Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը թիրախ ընտրել Նուշիկյանին, Աղաբաբյանին ու Հակոբ Հակոբյանին

Մարտ 31,2015 15:41

Վերջին օրերին իշխանությունները սկսել են հարկային ստուգումներ անել եւ նույնիսկ տուգանքներ կիրառել ՀՀԿ-ականների ընկերություններում: Մասնավորապես, ստուգումներ են եղել Աշոտ Աղաբաբյանի, Հակոբ Հակոբյանի բիզնեսներում, այժմ ստուգվում է նաեւ Գարեգին Նուշիկյանի ընկերությունը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց նրանք հայտնվել թիրախում, նրանք ՀՀԿ-ի համար այլեւս յուրայի՞ն չեն՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես բացատրեց. «Նուշիկյանի պարագայում ինձ համար մոտավորապես հասկանալի է, թե ինչու են անում: Ինքը խիստ տարբերվում է մնացածից թե՛ իր պահվածքով, թե՛ գիտակցությամբ: Կարծում եմ, հիմա խնդիրը լուծվում է ներքին դաշտում՝ ՀՀԿ-ից էլ օլիգարխներին կամաց-կամաց քաղաքականացնում են»:

Chairman of the New Time Party Aram Karapetyan is guest in Hayeli press clubՄեր հարցին՝ ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանից չեն սկսում, որը հասարակության համար ամենաակնառու գործարարներից է՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը եւ մնացածը որեւէ հնարավորություն չունեն՝ ինքնուրույն քաղաքական գործոն դառնալու: Ամեն ինչ պարզ է ու հստակ՝ նրանք չեն ձգտում եւ չեն էլ ձգտելու: Խաչատուր Սուքիասյանը, անկախ ամեն ինչից, հնարավորություն ունի որպես մարդ ներկայանալի լինել, ակտիվ քաղաքական քննարկման մեջ մտնել: Նույնն էլ Նուշիկյանն է: Մարդիկ կարող են նվազագույնը տնտեսական հարցերի հետ կապված արտահայտել այլ կարծիք եւ բավականաչափ հմտորեն արտահայտել»:

Gurgen EghiazaryanՀարկային ստուգումների հետ կապված ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ունի իր տեսակետը. «Սերժ Սարգսյանը ձեւ է թափում, թե ստուգում է անում»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց թիրախ ընտրել Հակոբ Հակոբյանին, Գարեգին Նուշիկյանին, Աշոտ Աղաբաբյանին՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Որպեսզի քողարկեն այն հարվածի ուղղությունը, ինչ ուղղեցին Գագիկ Ծառուկյանի վրա: Սա ընդհանուր շեղելու միտում ունի: Նրանց այդ տուգանքները ոչ մի բան չեն անելու, նույնիսկ ծիծաղելի են այդ մի քանի միլիոնի տուգանքը նրանց պարագայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031