Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ «սուպեր լիդերների» այս համակարգը պետք է փոխել: Aravot.am-ի այս հարցին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Չէ, այնպես չի, որ սուպեր լիդերը խանգարում է: Օրինակ հիմա ո՞ւր է լիդեր: Չկա, չէ՞»:
Մեր դիտարկման ը, որ Գագիկ Ծառուկյանն էր կուսակցության լիդերը՝ Միքայել Մելքումյանն ընդհատեց. «Դե թող հիմա առաջանա, ինչի՞ չի առաջանում: Ասեմ, այդ ռիսկը վերցնողներ չկան համարյա: Դա մեծ ռիսկ է»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ի հայտնի իրադարձություններից հետո ԱԺ-ում ունեցած իր ելույթում ասել էր. «Չպետք է լինեն սուպեր լիդերներ, որոնց ասածն օրենք է: Իրենք միշտ ճիշտ են, ամենավերջին հիմարությունն էլ անեն՝ ճիշտ են: Կգտնվեն մարդիկ, որ կապացուցեն, հետո դրան հակառակ հիմարությունը անեն, նույն 100 տոկոսանոց կրքով կապացուցեն, որ միակ իմաստուն, անփոխարինելի, ճիշտ որոշումը դա է»:
Ըստ Փաշինյանի, քաղաքական թիմերը պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն. «Այդ մարդկանց մեղադրելու էլ չի: Դա նույնն է, որ մարդուց պահանջես, որ դուրս գա հարթակ ու 1000 կգ-անոց ծանրաձող բարձրացնի: Ինչքան ուզում է ուժեղ լինի, իմաստուն լինի, մի մարդու ուժերից չի այդպիսի բեռ բարձրացնելը: Երբ մարդը հասկանում է, որ իր մի քայլով միլիոնավոր մարդկանց ճակատագիր է որոշվելու, իր ծնկները ծալվում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ