ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+ նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող ծրագրերը:
Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում, նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշել է Ա. Աշոտյանը:
Արձանագրելով, որ արդեն ավարտին մոտեցող ԵՄ Տեմպուս ծրագիրը եղել է հաջողված, նախարարը հույս է հայտնել, որ նոր Էրազմուս+ ծրագիրը կշարունակվի ավելի արդյունավետ և նպատակային. «Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ առաջնային նպատակներից մեկը բուհերում ակտիվության մեծացումն է, որը կնպաստի ԵՄ չափանիշներով մրցունակ միջազգային փորձագետների ազգային թիմի ձևավորմանը:
Էրազմուս+ ծրագրի համակարգողը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են 40 միջբուհական ծրագրեր, որոնցից յոթում հայաստանյան բուհերը դարձել են համակարգող:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրեդիտային շարժունությանը (Credit Mobility), կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում (Capacity Building in Higher Education) և մի շարք կազմակերպչական հարցերի:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն
Էրազմուս+ ծրագրի համակարգողը տեղեկացրել է, որ 2015 թվականի առաջարկների մրցույթում Հայաստանի բուհերը ընդգրկվել են 40 միջբուհական ծրագրերում, որոնցից յոթում հայստանյան բուհերը դիմել են որպես համակարգողներ:
https://www.edu.am/index.php?id=7333&topMenu=-1&menu1=-2&menu2=-1