Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը «Բանդա 2»-ի գործով խոսել էր ամբաստանյալի հետ

Մարտ 31,2015 13:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Բագրատ Ստեփանյանը: Նրա պաշտպանը խոստացավ հաջորդ նիստին պոլիկլինիկայից տեղեկանք ներկայացնել:

Դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, թե հեռախոսով կապվել է ամբաստանյալի հետ, որի ձայնը չի լսվել, եւ նա վատառողջ էր եղել:

Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:

Հիշեցնենք, որ ինը ամբաստանյալները մեղադրվում են Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ կայուն բանդա ստեղծելու, զինված խմբի անդամ լինելու, տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարելու, աշխատակիցներից մեկին սպանելու, իսկ կին ամբաստանյալները տուժող «Հայբիզնեսբանկից» ավանդատուների գումարների հաշվեհամարների մեջ մտնելու եղանակով գումարներ հափշտակելու համար:

Banda 1 Banda 3 Banda 5 Banda

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031