Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է օգտագործեինք Ավետիսյանների սպանդը՝ ՌԴ-ին ռազմական երաշխիքներ չտալու համար»

Մարտ 31,2015 13:27

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի մակարդակով Ադրբեջանին ռուսական կողմի զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգություն արտահայտելն ուղերձ էր Ռուսաստանին:

«Իհարկե, նրանց իրավունքն է ՝ ում եւ ինչքան զենք վաճառել, բայց իրավունք ունենք մեր մտահոգությունը արտահայտել որպես ստրատեգիական գործընկեր»,- «Հայելի» ակումբում ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Ռուսաստանը ՀԱՊԿ-ի կարեւոր մասն է, եւ Հայաստանի մտահոգությունները՝ Ռուսաստանին ուղղված, ուղղված էին նաեւ ՀԱՊԿ-ին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նկատեց, որ զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունը պաշտոնական մտահոգությունից ավելի վաղ էր հնչել. «Մինսկի անդամ երկրները որոշակի համաձայնություն են ստորագրել, որ չեն նպաստելու կոնֆլիկտի սրմանը, այդ թվում նաեւ զենքի վաճառքին, բայց զենքի վաճառքը հասել է 5 միլիարդի»:

Նրա խոսքով, պետք է օգտագործել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, զենքի վաճառքը ու Ռուսաստանին չտալ ռազմական երաշխիքներ. «Բայց մենք շարունակում ենք ձրի հատկացումներ տալ ռուսական ռազմաբազային, այն դեպքում, երբ նորմալ պայմանագրային հարաբերություններ չեն եղել, Հայաստանը միշտ տվել, տվել է, ստացել կոնկրետ դատական դեպքերի լրակցում, անվտանգության հարցերում ձեռք բերված խոստումների տապալում: Ռուսաստանը խախտում է ներքին գործընկերային հիմունքները»:

Անուշ Սեդրակյանը նաեւ անդրադարձավ Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների հավաքին Հայաստանին չհրավիրելու փաստին, ասաց՝ Հայաստանը ԵՏՄ-ում չի դիտարկվում որպես լիարժեք գործընկեր, այլապես թեկուզ արձանագրային հրավերք կստանար. «Ապրանքաշրջանառությունը ԵՏՄ-ի հետ հասել է զրոյական շեմին, որը ցույց է տալիս, որ չունենք այն նույնիսկ հնարավոր ակնկալիքը տնտեսական համագործակցության, որը մեզ խոստանում էին, հիմնական գործընկերը մնում է ԵՄ-ը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031