Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներ. «Տուն գնանք ինչ անենք, այստեղ գոնե լույս ու տաք սուրճ կա» (Տեսանյութ) 

Մարտ 31,2015 13:25

Մոտ երկու ժամ է՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա են անում` պահանջելով աշխատավարձերի պարտքի մարում: Նաիրիտցիները նախագահական հասնելուն պես նրանց լսելու ցանկություն հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նաիրիտցիների 5 հոգանոց պատվիրակությունը նախագահականից գնաց նախարարություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մնացած ակցիայի մասնակիցներից մեկը նկատեց. «Եթե այս անգամ էլ դրական լուծում չլինի, նախագահականի առաջ ենք գիշերելու, տանը լույս չունենք, այստեղ գոնե լույս կա, տաք սուրճ կա: Մարդիկ ապրելու միջոց չունեն, առողջությունը կորցրել են»:

Նաիրիտցիները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին` «նախագահ-նախագահ», «պարտքի մարում, պարտքի մարում»: Նրանց ակցիան հսկում էին ոստիկանները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ, երբ Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին ընդունել էր, ի պատասխան գործարանի նախկին աշխատակիցների պահանջին` ժամանակացույց սահմանել եւ պարտքերը մարել, ոչ մի հույս չէր տվել: Նախարարը հայտնել էր,  որ պարտքը կարող է վճարվել միայն գույքի վաճառքից հետո: Երվանդ Զախարյանը վստահեցրել է, որ գույքի վաճառքի հետ կապված փաթեթներն ուղարկվել է երեք կազմակերպությունների, որոնց հետ ներկայումս բանակցություններ են ընթանում:

Nairit-1 Nairit Nairit-3
Ներկայումս «Նաիրիտի» աշխատակիցներին պարտքը կազմում է 13-15 միլիոն դոլար: Այդ գումարը գոյացել է աշխատած 24 ամիսների համար: Նշենք, որ փետրվարի 6-ին «Նաիրիտի» 2200 աշխատակից աշխատանքից ազատվել է, որից 487-ի հետ կրկին պայմանագրեր կկնքվեն:

Թե ինչ արդյունք է ունեցել Երվանդ Զախարյանի հետ հանդիպումը` կներկայացնենք քիչ ուշ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031