Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմունիստների երդվյալ լռությունը. «Իրատես de facto»

Մարտ 31,2015 13:19
zyuganov

Փետրվարի 8-ին ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու: Արեւելյան հյուրընկալության ավանդույթներին տուրք տալուց հետո պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեծագույն հարգանքով հիշելով ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի հետ բարեկամական հարաբերությունները, Գենադի Զյուգանովը խորին ակնածանքի զգացումով խոսել է նրա ղեկավարությամբ իր աշխատանքի մասին պետական բարձր պաշտոնում եղած ժամանակ ու իրենց անկեղծ հարաբերությունների մասին»,- հաղորդում է Day az-ը: Գենադի Անդրեեւիչը հիշել է ոչ միայն հայր Հեյդարի, այլեւ որդի Իլհամի հետ անցկացրած երանելի ժամանակները, մասնավորապես՝ երբ նա ղեկավարում էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, եւ այդ տարիներին երկու պատվիրակությունների միջեւ սերտ համագործակցություն կար:

Գենադի Զյուգանովը հավելել է Ադրբեջանի պատվիրակության աջակցությունը ՌԴ պատվիրակությանը, վերջին նստաշրջանում իր երկրում շատ բարձր է գնահատվել ու Ալիեւի կրծքին է ամրացրել ՌԴ կոմկուսի հուշամեդալը՝ փաստորեն այդքան էլ բարձր չի գնահատվել, որ Ալիեւը ընդամենը կոմկուսի հուշամեդալի է արժանացել: Բայց Զյուգանովը նաեւ փոխանցել է, որ Ռուսաստանը հետաքրքրությամբ է հետեւում Ադրբեջանի տնտեսության սրընթաց զարգացմանը, իսկ ինքը Բաքուն համեմատելով աշխարհի զարգացած քաղաքների հետ՝ խորապես տպավորված է: Ու ՝այդպես: Իհարկե՝ Գենադի Անդրեեւիչը չի սիրում եվրոպացիներին եւ կարող էր անտեսել, որ այդ հանդիպումից ընդամենը երկու օր առաջ իր բարեկամի որդին ու իր բարեկամը Մյունխենում կոչ էր անում ադրբեջանական գազը այլընտրանք ընդունել ռուսականին ու խոստանում էր նավթով ու գազով շանտաժ չանել: Կարող էր պարզապես մոռացած լինել, որ ԵԽԽՎ-ում անցյալ տարվա քննարկման ժամանակ Ադրբեջանը կողմ էր քվեարկել ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելուն: Կարող էր, տարիքն առած մարդ է՝ քաղաքականապես թրծված, փայլուն գիտի ինչ հիշել ու ինչ մոռանալ մեծ քաղաքականության մեջ անվերջ մնալու համար:

Այսօր փետրվարի 13-ն է: Հինգ օր շարունակ Հայաստանի Հանրապետության կոմունիստական 3 կուսակցություններից ոչ մեկը 3 բառ անգամ չասաց ընկեր Զյուգանովի Ադրբեջան կատարած այցի մասին: Լավ, եթե վախենում են ընկեր Զյուգանովի զայրույթից, վախենում են նրան հարցնել՝ Հայաստան ինչո՞ւ չի գալիս, Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն կա՞ ու այդքան հզո՞ր է, որ կոմկուսի խմբակցության պատվիրակություն է մեկնում, այդ ի՞նչ եղբայրական-բարեկամական զգացումների բռնկում է նրան տարել Ադրբեջան, իրենց երկրում գոնե կարո՞ղ են, թե՞ դարձյալ վախենում են նրա այցի վերաբերյալ երեք բառ ասել, գոնե զարմանք արտահայտել, որ ընկեր Զյուգանովը հիշի՝ իրենք էլ կան, իրենք էլ Մայր Ռուսիայի զավակն են կոմկուսի գծով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ    

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031