Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պատգամավորը՝ Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հավասարության նշանի մասին

Մարտ 31,2015 13:14

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն այսօր պատասխանեց Aravot.am-ի հարցին` մենք հիմա սահմանների վրա ամեն շաբաթ նոր զոհ ենք ունենում, Ադրբեջանի կողմից անընդհատ դիվերսիոն գործողություններ են կազմակերպվում, բայց միջազգային հանրությունը միշտ հավասարության նշան է դնում: Բարոյականությունն ու արդարությո՞ւնն է կարեւոր միջազգային հանրության համար, թե՞ նավթադոլարներն ու տնտեսական շահը:

Նա պատասխանեց. «Անձնապես ես մեծ ջատագովն եմ յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքը հարգելու: ԼՂ ժողովուրդը շատ պարզ է արտահայտել իր կամքը: Բայց առնվազն երեք պետություն այսօր փորձում են բանակցել, որպեսզի այդ կոնֆլիկտը, հակամարտությունը հարթվի բանակցությունների միջոցով: Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, երբ բանակցությունները պարզապես հօդս ցնդեցին: Հավասարության նշանը դիվանագիտության մի միջոց է, որը թույլ է տալիս շարունակել բանակցությունները»:

Նա հիշեցրեց Բելգիայի պատմությունը, որը չուներ իր պետությունը, չուներ ինքնորոշում. «Ինչու եմ ես՝ բելգիացիս հավատում եվրոպական արժեքներին, այն պահից, երբ ստեղծվեց ԵՄ-ն, մեր երկիրը կարողանում է բանակցել մի այնպիսի տարածքում, որտեղ հակամարտությունը անընդհատ գոյություն է ունել: Եվ հիմա մի տարածքում իրար հետ ապրում են ժողովուրդներ, որոնք երբեք խաղաղության մեջ չեն ապրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031