Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Հայաստանը չի կարող ինքնուրույն ընդունել իր որոշումները, մենք բոլորս դա շատ լավ հասկանում ենք». Ժան Պոլ Վահլ

Մարտ 31,2015 12:53

Այսօր լրագրողների հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլը հայտարարեց. «Եվրոպական խորհրդարանը Հայաստանի ցեղասպանության վերաբերյալ դրական դիրքորոշում է ընդունել, որ ճանաչումը լինի: Երբեք մի մոռացեք, որ Թուրքիայի մուտքը ԵՄ պայմանավորված է հայոց ցեղասպանության ընդունմամբ»:

Հարցին,այսինքն, եթե Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, Եվրոպան իր դռները չի՞ բացի նրա առաջ՝ Ժան-Պոլ Վահլը պատասխանեց. «Իհարկե, Թուրքիայի համար դա հրամայական է՝ ընդունել Ցեղասպանությունը: Բացի այն, որ դա հայ ժողովրդի ցավն է, բայց ցեղասպանության ճանաչումը համամարդկային հարց է ավելի շատ, քան հայ ժողովրդի պատմությունը: Դրա համար Թուրքիայի առջեւ դուռ կփակեն, մինչեւ Ցեղասպանությունը չընդունվի: Ես հավատում եմ ԵՄ-ին, ժողովուրդների միասնական կամքի դրսեւորմանը: Դուք գիտեք, որ ԵՄ մտնելու համար կան որոշակի նախապայմաններ, այն է՝ ժողովրդավարության սկզբունքների հարգումը, իսկ եթե Ցեղասպանությունը չի ընդունվում այն կազմակերպած ժողովրդի կողմից, դա բնականաբար ոտնահարում է ժողովրդավարության բոլոր սկզբունքները, ուրեմն՝ առնվազն այդ պատճառով այդ երկիրն ընդունման ենթակա չի»:

Լրագրողների հարցին՝ Հայաստանը չստորագրեց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եւ հիմա նոր քննարկումներ են ընթանում Արեւելյան գործընկերության շրջանակներում, ի՞նչ է պատրաստ տալ Եվրոպան Հայաստանին`Ժան-Պոլ Վահլը պատասխանեց. «Ես անհատապես զղջում եմ, որ Հայաստանը չստորագրեց այն ժամանակ, երբ ստորագրեց Մոլդովան,Վրաստանը, Ուկրաինան: Ես հասկանում եմ, որ այսօր Հայաստանը չի կարող ինքնուրույն ընդունել իր որոշումները, մենք բոլորս դա շատ լավ հասկանում ենք: Հայաստանի համար գուցե դա միակ ելքն էր, որ այդ նույն իրադարձությունները տեղի չունենային նաեւ Հայաստանում: Հայաստանի ապագան ԵՄ-ի մեջ է: Եվ մեր ԽՎ-ի փոքր դերակատարումը կայանում է նրանում, որ մենք կարողանանք ընդհանուր ձեւ գտնել եւ այնպիսի առաջարկներ անել Հայաստանի համար, որոնք ընդունելի կլինեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ժան Պոլ Վահլ,ձեր երկիրը կարողանում է? ինքնուույն որոշում կայացնել,որին ԱՄՆ-ն համաձայն չէ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031