Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին կանխատեսվում է՝ քաղաքական աշունը թեժ է լինելու

Մարտ 31,2015 12:41

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական դաշտում դեռ փետրվարին ԲՀԿ-ի հետ կապված իրադարձությունների արդյունքներն են շարունակվում:

«Առաջիկա ամիսներին կունենանք հանդարտ ներքաղաքական իրավիճակ, բոլոր զարգացումները կունենան միայն տեխնիկական նշանակություն, մինչեւ աշուն ներքաղաքական կյանքը փորձելու են հարմարեցնել ներքաղաքական այն նոր իրականությանը, որ ստեղծվել է»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ընդդիմադիր դաշտում անխուսափելիորեն կլինեն զարգացումներ՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված.« Հայաստանի հասարակությունում կա նյարդայնություն, չափազանց լուրջ մտահոգիչ սոցիալ-տնտեսական զարգացումներ՝ պայմանավորված ՌԴ-Արեւմուտք հարաբերություններով»:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց, թե նոր բան չի կարող ասել. «Ադրբեջանը 2011-ից սկսած շարունակում է նույն քաղաքականությունը՝ շփման գծում ստեղծված վիճակը որպես լծակ է օգտագործում ազդելու հայկական եւ միջազգային հանրության վրա: Բայց

դա իմաստ չունի, որովհետեւ պատերազմի սպառնալիքները կարող են միայն բերել պատերազմի վերսկսման, բայց ոչ զիջումների հայկական կողմից: Այս էսկալացիան չեմ կարող ասել, որ նշանակում է, թե վաղը կարող է պատերազմ սկսի: Այս էսկալացիան քաղաքական ռազմական իրադարձություն է»:

Քաղաքագետի խոսքով, աշնանը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվություն կնկատվի, հարցին թե ինչո՞ւ աշնանը, պատասխանեց, որ մինչեւ հիմա թեժ ամիսների մասին խոստումները ռացիոնալ չեն եղել, իսկ «Այս աշունը տարբերվելու է նրանով, որ ֆորմալ ընդդիմադիր դաշտը շոկային իրավիճակում է, այն կբերի նրան, որ ոչ ֆորմալ ընդդիմադիր ուժերը կակտիվանան, իսկ գլխավոր պատճառը սոցիալ տնտեսական իրավիճակն է, ընդդիմադիր դաշտը այս կամ այն ձեւով փորձելու է վերածնվել»:

Բայց Սահմանադրական բարեփոխումները ընդդիմությանը համախմբելու գործոն չեն դառնա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031