Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հովանավորների կարիք չունի. Դեռ իրենք կարող են հովանավորել

Մարտ 31,2015 12:36

«Նախորդ կառավարության օրոք ես չէի մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը`հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի կառավարական խորհրդի աշխատանքներին. կանե՞ր նույնը`նախորդ կառավարության օրոք: Պատճառը, որ հիմա մասնակցում է այդ խորհրդի աշխատանքներին, այն է, որ ըստ Միքայել Մելքումյանի, «մեր հանրապետությունում իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը չէր գնա հերթական անգամ ձեւական բնույթի գործունեության»:

Նա կարծում է, որ փոփոխությունը եթե արագ չլինի՝ ավելի կհարվածի այս կառավարությանն ու իշխանությանը, բայց. «Հավանաբար, կա քաղաքական որոշում`սայլը տեղից շարժելու: Կարճ ժամանակահատվածում պարզ կլինի`դա ձեւական PR բնույթ կկրի՞, թե՞ ռեալ եւ արագ փոփոխություններ կլինեն: Եթե հասկանանք, որ ձեւական է, որեւէ մեկը մեզ չի պահում այդ կառույցից դուրս գալու համար»:

Չմասնակցելն եւ անընդհատ քննադատելն էլ ընդդիմադիր պատգամավորը «բանի նման» չի համարում ու կարծում է, որ. «Իշխանությունը շանս ունի դրական քայլեր անելու, ես կարծում եմ, որ կա քաղաքական որոշում`իրերի վիճակի մեջ փոփոխություններ կատարելու»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ԲՀԿ-ն, մասնավորաբար Միքայել Մելքումյանը նկատելիորեն կրճատել են վարչապետին ուղղված իրենց քննադատությունները, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ կառավարությանը քննադատելու որևէ խնդիր չունեն, սակայն մերկապարանոց քննադատությունները մերժում են այլեւս. «Այլևս անցել են այն ժամանակները, որ հնչում են առանց հիմնավորման քննադատություններ, պետք է լուրջ մոտեցումներ ունենալ»:

Պատգամավորը`վկայակոչելով նախորդ քառօրյայում, ԲՀԿ-ի, մասնավորաբար, իր ելույթները`նկատեց. «Բոլոր քննադատությունները պետք է հիմնավորվեն խոր, համակողմանի, մասնագիտական գնահատականների վրա, այլևս անցել են այն ժամանակները, որ մերկապարանոց քաղաքական ինչ-որ բաներ ենք հնչեցնում, առանց մասնագիտական հիմնավորման: Ես մինչև հիմա չեմ տեսել իմ ելույթներին, որոնք մասնագիտական են, որևէ մեկը հակադարձի»:

Նա նաեւ օրինակներ բերեց: Մասնավորաբար, իր վերջին քննադատության թիրախը եղել է ԿԲ-ի քաղաքականությանը: «Եթե քննադատություն ասելով հասկանում ենք, որ պետք է մենք անձերին վիրավորենք, անձամբ իմ մոտեցումն այդ չէ, իմ մոտեցումն այլընտրանքային ծրագրերի առաջարկումն է, որի օրինակներից մեկը Շրջանառության հարկի շեմի բարձրացումն է: Մենք էինք ասում՝ չէ, որին կառավարությունը համաձայն չէր, բայց չենք համարում դա հաղթանակ: Այնպես որ պետք է նկատել այն քննադատությունը, որը չի պարունակում ընդամենը շոու»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը հավելեց, թե ընդդիմությունն էլ պետք է քաղաքական կամք ունենա: «Կոչ եմ անում միասին պետական մտածողությամբ քաղաքականություն որդեգրենք և կամաց-կամաց այդ ճաշակն ու ոճը որդեգրենք և անցնենք առաջ»,-ասաց նա, լրագրողներին էլ հորդորելով զերծ մնալ «շոուներից» եւ ուշադրության կենտրոնում պահել խնդիրներն ու դրանց լուծումները: «Ես չեմ սիրում պարտվող ընդդիմություն, ընդդիմությունը պետք է արդյունքներ ունենա, որպեսզի առաջ շարժվի: Եթե արդյունք չունեցար ու դոփեցիր տեղում, ուղղակի կփակվես, բիզնեսը ո՞նց է, դու սնանկանում ես: Կան արժեքներ, որ եթե արդյունք չունենաս, հիասթափություն կլինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է ԲՀԿ-ին հովանավորելու, Միքայել Մելքումյանը նշեց, թե ԲՀԿ-ին հովանավորելու կարիք չունի, դեռ իրենք կարող են ուրիշներին հովանավորել. «Դա ձեզ էլ լավ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031