Երեկ առավոտյան Արարատի եւ Արմավիրի մարզերի մի քանի տասնյակ ջերմոցատերեր բողոքի ցույց են արել կառավարության շենքի դիմաց ու իրենց դժգոհությունը հայտնել, թե «Հարյուրամյակին ընդառաջ՝ Թուրքիայից թունավորված լոլիկ են ներկրում, սա՞ է մեր հայրենասիրությունը»։
«ՉԻ»- Բա իհարկե, «Հարյուրամյակին ընդառաջ» պիտի արգելել Թուրքիայից լոլիկի ներկրումը Հայաստան, որպեսզի հայ ջերմոցատերերն իրենց հայրենասիրական լոլիկն ուղիղ կրկնակի թանկ վաճառեն ազգաբնակչությանը։ Ինչո՞ւ պիտի «Հարյուրամյակին ընդառաջ» հյուրանոցատերերը գերշահույթներ ստանան, իսկ լոլիկ աճեցնողները՝ ոչ։ Չնայած՝ ներկրողներն էլ կարող են պատասխան ակցիա անել եւ հայտարարել, օրինակ, որ «Հարյուրամյակին ընդառաջ» որոշել են լոլիկ ներկրել բացառապես Մուշից, Վանից եւ էրգրումից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում