Ենթադրենք՝ Գյումրիի «գողականները» սեփական նախաձեռնությամբ են որոշել հարձակվել հանրահավաքի մասնակիցների վրա։ Պատկերացրեցի՞ք իրավիճակը։ Ասենք՝ հավաքվել են իրենց քուչում Գոնչը, Ճլեն ու Բուլդը, եւ քննարկում են ներքաղաքական զարգացումները։ Ճլեն ասում է «ախպեր, ջոգըմ ե՞ս, էսի անհարիր ա մեր ազգային իղձերին», հետո պպզած տեղից ձայն է խնդրում Գոնչն ու շարունակում. «համ էլ կարա խարխլի մեր բանկային եւ ֆինանսական համակարզերի կայունությունն ու անշրջելի վնաս հասցնի մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկ զարգացման ալգորիթմին»։ Եվ սիգարետները վճռական շարժումով հանգցնում են մոտակա պատին ու շտապում արժանի հակահարված հասցնել «օտարերկրյա գործակալներին»։
Այս տարբերակը, բնականաբար, բացառվում է, հետեւաբար՝ մնում է երկու տարբերակ։ Կամ «քուչի տղերքը» իսկապես սեփական նախաձեռնությամբ են արել դա՝ բայց հաշվի առնելով ոչ թե ներքաղաքական կայունությունը, այլ որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը իրենց «դզում ա», կամ էլ այս օպերացիան կազմակերպել են իշխանությունները (ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ ծառայությունները, թե տեղական իշխանությունները՝ էական չէ)։
Առաջին տարբերակը քիչ հավանական է, որովհետեւ որքան էլ «քուչի տղերքին» ձեռնտու լինի Սերժ Սարգսյանի իշխանությունը, միևնույն է՝ իրենք սեփական նախաձեռնությամբ ռիսկի չեն դիմի եւ «հոդվածի տակ չեն մտնի» (մեծ հաշվով՝ իրենց համար մեկ է, թե ինչ իշխանություն կլինի Հայաստանում, եւ ընդհանրապես՝ իրենք քաղաքականությամբ հետաքրքրվելը համարում են «զապադլո»)։ Այնպես որ՝ մնում է երկրորդ տարրերակը, այն է՝ իշխանություններն են կազմակերպել այդ սադրանքը:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում