Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը հրապարակել է «Արդարության բանաձեւ. Հայոց ցեղասպանության փոխհատուցում» անունը կրող զեկույցը: Այն իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման աննախադեպ համապարփակ վերլուծություն է:
Asbarez.com-ի փոխանցմամբ՝ խումբը զեկույցն ավարտել է 2014 թվականի սեպտեմբերին եւ թողարկել է ներածությունը: Այժմ անվճար հիմունքներով հասանել է զեկույցի ամբողջական տարբերակը:
Զեկույցը ուսումնասիրում է փոխհատուցման հարցը օրենսդրական, պատմական եւ էթիկական հեռանկարների տեսանկյունից, առաջարկում է արդարադատության տեսության եւ պրակտիկայի վրա հիմնված արդյունավետ փոխհատուցման ծրագիր, ինչպես նաեւ՝ հստակ փոխհատուցման փաթեթ: Զեկույցում տեղ են գտել նաեւ, Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա պատճառած վնասները եւ ազդեցությունն այսօր:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ