Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն որտեղի՞ց կարող էր կանխատեսել, որ դրանց գրպանները կարող են ձվեր լինել. «Հրապարակ»

Մարտ 31,2015 11:48

Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի եւ քաղաքացիների հանդիպումն ավարտվեց շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությամբ։ Նրան վիրահատել են, փայծաղը հեռացրել։ Դանակահարության մեջ կասկածվող անձը դեռ չի հայտնաբերվել։ Այս միջադեպը տեղի է ունեցել ոստիկաններով լեցուն տարածքում։ Թե ինչու է Գյումրվա խուժանն այսքան համարձակ ու անկաշկանդ գործել, ու քաղաքական միջոցառման ժամանակ բանը հասել է դանակահարության, եւ ինչու ոստիկանությանը չի հաջողվել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, փորձեցինք պարզել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանից:

– Կարծիքներ են հնչում, որ քրեական տարրերի հարձակումը եղել է ոստիկանության թողտվությամբ։

– Բացառվում է, խաղաղ հանրահավաք էր, նորմալ վիճակ էր, ոստիկանությունն իր ծառայությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների, մարդկանց հետ բարիդրացիական շփումներով էր իրականացնում։ Անկանխատեսելի դեպք տեղի ունեցավ, էդ երիտասարդները, խաժամուժը եկան ու նման վարք դրսեւորեցին։ Ինչի՞ եք բացառում, որ Գյումրիում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն ընդունում Հիմնադիր խորհրդարանի ռադիկալ մոտեցումները եւ իրենց կարծիքն ու մոտեցումն են Էդ ձեւով դրսեւորել։

– Ոստիկանությունն էլ նրա համար է, որ թույլ չտա նման վարքագծի դրսեւորումը, այդպես չէ՞։

– Ոստիկանությունն որտեղի՞ց կարող էր կանխատեսել, որ դրանց գրպանները կարող են ձվեր լինել, որոնք պահի տակ կհանեն ու կշպրտեն։

– Նախապես տեղեկություն չե՞ք ունեցել՝ ինչպես են պատրաստվում, առավել եւս, որ սա աննախադեպ չէր, մեկ անգամ արդեն մարտի 7-ին նման մի խումբ դրսեւորվել էր Գյումրիում։

– Բացառվում է, որ նման տեղեկություն ստացած լինեինք ու միջոցներ չձեռնարկեինք:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031