Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպասում է երկրորդ տարբերակին

Մարտ 31,2015 11:36

«Մինչեւ չլինի երկրորդ տեքստը, մենք կպահպանենք մեր նախկին տեսակետը: Կլինի երկրորդը`կքննարկենք»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախորդ քառօրյայի սկզբին պատգամավորներին բաժանվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Մինչ այդ, ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպել էին նախագահ Սարգսյանի հետ`սահմանադրական բարեփոխումների քննարկումների համատեքստում եւ, համաձայն տարածված հաղորդագրության, վերահաստատել էին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց ունեցած նախկին մոտեցումները: Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք`հասցրե՞լ են ծանոթանալ Սահմանադրական բարեփոխումների`պատգամավորներին տրամադրված տարբերակին եւ ի՞նչ կարծիք ունեն. այն մտահոգությունները, որոնք հայտնել էին Սերժ Սարգսյանին` նկատի առնվա՞ծ են:

«Նաեւ այդ հանդիպման արդյունքում հստակ պարզ դարձավ, որ կան մտահոգություններ, այդ փոփոխությունների հետ կապված: Չենք բացառում նաեւ, որ ԱԺ կուղարկվի երկրորդ տեքստը`կիսանախագահականի մասով»,- ասաց նա`հավելելով, որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի վերջնական կարծիք արտահայտել: Իսկ խորհրդարանական մոդելի դեպքում, ԲՀԿ-ի համար դեռ անհասկանալի եւ անհստակ է`ո՞վ կլինի պետության անվտանգության երաշխավորը`անմանդատ նախագա՞հը, ԱԺ նախագա՞հը, թե՞ վարչապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031