ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են։ Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք։
Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետեւյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի եւ բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում