Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարծիքներ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Շալանդի գործունեության մասին

Մարտ 31,2015 13:45

Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի արտագնա խաղում Ալբանիայից կրած պարտությունից հետո Հայաստան վերադառնալով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանին, որը ՀՖՖ նախագահն ընդունել է:

Մինչ մեր ընտրանին կվերադառնար, «Առավոտը» հարցախույզ էր անցկացրել՝ իմանալու ֆուտբոլային այդ հանդիպումը դիտած մարդկանց կարծիքը դիմակայության ընթացքի եւ մարզիչ Բեռնար Շալանդի մասին:

shaland-2

Ռոլանդ Շառոյան: Գրող, հրապարակախոս. «Շալանդը ֆուտբոլի լավ երկրպագուի մակարդակին հավասար խորհրդատու է, իսկ ժամանակակից ֆուտբոլ վաղուց խորհուրդներով չեն խաղում»:

Վարդան Օնանյան: Երկիր Մեդիա TV. «Ահավոր դժվար եմ տանում մերոնց վատ խաղը: Անկեղծ ասած, առաջին խաղակեսի վերջերից ներքուստ զգում էի, որ պարտվելու ենք: Ինձ թվում է, որ Բեռնար Շալանդը լավ մարզիչ չի: Ակնհայտ չէ՞ր, որ ոչ Յուրան, ոչ էդգարը, ոչ էլ Ղազարյանը չէին կարողանում խաղալ: Կորյանին պետք է շուտ մտցներ դաշտ: Գաել Անդոնյանն ինձ դուր եկավ»:

Արամ Մանուկյան: Ռադիոլուր. «Սպասում էինք, որ շաբաթ օրն սկսված Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային տոնը կշարունակվի կիրակի եւ մեր հավաքականը կկարողանա հաղթել Ալբանիային: Բայց հայկական ֆուտբոլի մեր օրերի ներկայացուցիչները կրկին հայ երկրպագուին հրամցրին կոտրած տաշտակը: 4-րդ րոպեին խփած մեր գոլը, թերեւս, այդ հանդիպման միակ լուսավոր կետն էր բոլորիս համար: Անգամ Հենրրիխ Մխիթարյանը, որ վերջին շրջանում դարձել է մեր ազգայինի շարժիչ ուժը, այդ օրը ստվերում էր: Բարձրության վրա չէր նաեւ Բերեզովսկին: Առաջին խաղակեսում գնդակն առնվազն երեք անգամ կարող էր հայտնվել մեր դարպասում: Բայց, թերեւս, իրավունք չունենք քննադատելու 40-ն անց լեգենդին, որն իր կյանքի կեսից ավելին նվիրել է մեր ազգային հավաքականին:

Գլխավոր մարզիչ Բեեռնար Շալանդը աչքի ընկավ անտաղանդությամբ: Նա պարտավոր էր առաջին խաղակեսից հետո փոփոխություններով թարմություն մտցնել, փոխել հանդիպման ընթացքը: Բայց իրեն ֆուտբոլային խոհարարի տեղ դրած Շալանդը կրկին մոռացել էր աղցանի մեջ աղ լցնել»:

Դավիթ Ալավերդյան: Մեդիամաքս. «Իմ կարծիքով, մեր հավաքականը զիջեց 1-ին հերթին ֆիզիկականով, ապա միայն տակտիկապես: Արդեն որերորդ խաղն է՝ մենք գոլ ենք բաց թողնում հանդիպման վերջին հատվածում, երբ մեր ֆուտբոլիստները վազելու փոխարեն բառացիորեն քայլում են դաշտում, իսկ գլխավոր մարզիչը չի կատարում անհրաժեշտ փոփոխություններ: Տղաները մի տեսակ հոգնած տեսք ունեն: Ենթադրում եմ՝ դա ֆիզպատրաստության մարզչի վատ աշխատանքի արդյունքն է: Բայց գլխավոր մեղավորը Բեռնար Շալանդն է, որը հրավիրել է այդ մարզչին»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031