Վաղվանից սկսած՝ բոլոր այն խանութներում, որոնց շրջանառությունը տարեկան գերազանցում է 58 միլիոն դրամը, հաճախորդներին տրվող ՀԴՄ կտրոնների վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ամբողջ ցանկը՝ գներով հանդերձ։
Ըստ որոշ հաշվարկների, ՀԴՄ կտրոնների համար նախատեսված թղթերի ժապավենների սպառումը մեծանալու է 3.5-ից 4 անգամ։ Սա ուշագրավ է նրանով, որ ՀԴՄ կտրոնների համար նախատեսված թղթի ներկրման բիզնեսը Հայաստանում արդեն տարիներ շարունակ միանձնյա իրականացնում է «Ալեքսերվ» անունով ՍՊԸ-ն։ Վերջինիս գրանցման հասցեն համընկնում է «Յուքոմ» ընկերության գրանցման հասցեի հետ (Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի 4-րդ բնակարան), իսկ վերջինս, ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին;
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Եթե այդ պահանջները բավարարվեն,ապա փոքր ձեռնարկությունը կվերածվի պզտիկ ձեռնարկության՝առևտուրը կկրճատվի՝ֆիզիկապես անհնար կլինի այդքան տեղեկությունները մտցնել հաշվիչ-դրամարկղային սարքի մեջ և ապահովել արագ սպասարկում: