Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ «Ազատության զինվոր» խորագրով հուշ- երեկո է կազմակերպվել Ավան վարչական շրջանի Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Նավասարդյանի գաղափարակից ընկերներ, ընտանիքի անդամներ, դպրոցականներ ու երիտասարդներ:
Երեկոյի ընթացքում ներկայացվել են դրվագներ հայ քաղաքական, պետական գործչի կյանքից ու գործունեությունից՝ ուղղված ազատ, անկախ և միացյալ Հայաստան ունենալու գաղափարին: Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով և ասմունքով:
Խոսելով Աշոտ Նավասարդյան մարդու, հայրենասերի և քաղաքական գործչի մասին՝ ներկաները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց կրթադաստիարակչական նշանակությունը սերունդներ կյանքում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան