Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը դատապարտում է «Հիմնադիր Խորհրդարանի» խաղաղ միջոցառման նկատմամբ յանցաւոր տարրերի անառողջ դրսեւորումները

Մարտ 31,2015 10:20

Ողջունելով Հայաստանում առկայ գաղջ մթնոլորտը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր նախաձեռնութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի գործնականութիւնը, ԱԻՄ-ը իր խորին մտահոգութիւնն է յայտնում Հայաստանում արդէն բնականոն դարձող խաղաղ նախաձեռնութիւնների դէմ անպատիժ բռնարարքների գործելակերպի կապակցութեամբ։ Խաղաղ հանրահաւաքի նկատմամբ սադրանքներն ուղղուած են Հայաստանի բոլոր քաղաքացիների դէմ եւ կրելով հակասահմանադրական բնոյթ վտանագում են եւ սահմանադրական կարգը եւ պետութիւնը։

ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը դատապարտում է մարտի 28-ին Գիմւրիում Հիմանադիր Խորհրդարանի խաղաղ միջոցառման նկատմամբ յանցաւոր տարրերի անառողջ դրսեւորումները, դրանց ուղեկցող իրաւապահ մարմինների անգործութիւնը, եւ արձանագրում, որ հենց այդ՝ օրէնսդրութեամբ սահմանուած պարտաւորութիւնները չկատարելու հետեւանք է այն, որ սադքրանքները վերաճել են քրեական յանցագործութեան։

ՀՀ իրաւապահ մարմինները պարտաւոր են շուտափոյթ կերպով բացայայտել (ըստ էութեան արդէն հանրութեանն յայտնի) բոլոր յանցաւոր տարրերին՝ դանակահարողներին, ինքնաշարժերի վրայ քարեր նետողներին եւ նրանց կանգնեցնել օրէնքի ողջ խստութեամբ պատասխան տալու իրողութեան առաջ։

Հակառակ դէպքում մենք պէտք է արձանագրենք, որ գործ ունենք ՀՀ բարձրագոյն իշխանութիւնների ոչ միայն հովանաւորութեամբ այլեւ նրանց անմիջական հրահանգով իրականացուող համակարգային իրաւախախտուների հետ։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    խենթ, անմիտ եւ անիմաստ, ինքնասպանական բախումի մէջ անփութորէն նետված զինվորի ճակատագրի տէրը, հիմնական առաջին եւ պատասխանատուն՝ իր հրամանատարն է… թէ որ ան իր կեանքից լիովին զզվել է, այդ իր խնդիրն է, սակայն իրաւունք չունի ուրիշներն ալ իր հետ տանելու դէպի անդունդ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031