Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի քայլերը հուսահատությունի՞ց չեն դրդված. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 31,2015 10:12

Ապրիլի 24-ին ընդառաջ Հիմնադիր խորհրդարանի` «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով բողոքի ակցիաները երկրին որեւէ դրական արդյունք չեն տա` hամոզված է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը. «Նման կոչերը կարող են սասանել մեր երկրի, պետության վարկանիշը միջազգային հանրությունում»:

Բերձորյան իրադարձություններից հետո մարտի 28-ին Գյումրիում եւս տեղի ունեցավ բռնություն Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ` ձվեր նետեցին հավաքի մասնակիցների ուղղությամբ եւ դանակահարվեց խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը: Վահան Բաբայանը անթույլատրելի է համարում բռնությունները` համարելով, որ իրավապահ մարմինները պետք է վերահսկեն երկրի ներքին կայունությունը,բայց միաժամանակ մի նկատառում ունի. «Հասարակության կամ նույն գյումրեցիների, կամ այլ տեղերի, այդ թվում նաեւ` Արցախում տեղի ունեցած բերձորյան հայտնի իրադարձությունների շրջանակներում մարդիկ կարող են իրենց վրդովմունքն ու իրենց տեսակետները հայտնել նաեւ ոչ օրենքի կամ կուլտուրայի կամ էթիկայի շրջանակներում, քանի որ խոսքը գնում է ազգային արժեքների եւ ընդհանուր առմամբ Ցեղասպանության 100-ամյակի հիշատակի հարգման ուղղությամբ»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին անհասկանալի են Ժիրայր Սեֆիլյանի եւ Հիմնադիր խորհրդարանի քայլերը, առավելեւս երբ խորհրդարանական եւ արտախորհրդարանական որեւէ ուժ չի սատարում նրանց. «Եթե հասարակության մի որոշակի հատված դա մերժում է, չի ընդունում, առնվազն այստեղ խնդիր կա, որը կարելի է քննարկել»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Կա այսպիսի հին կարգ. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է»:
    Եթե ի սկզբանե «Սարդարապատ» շարժումը ազնիվ և հայրենասիրական մղումներ ուներ, ապա այսօր վերածվելով Նախախորհրդարանի ՝ ցուցաբերում է անհասկանալի և անտրամաբանական գործելակերպ:
    Բոլոր ընդդիմադիր ուժերի բանաձևը այսօր նույնն է «Ժողովրդի օգնությամբ հասնել իշխանության»: Մինչդեռ դա այսօր չաշխատող բանաձև է մի պարզ պատճառով՝ այսօր ժողովուրդը գործոն չէ, կամ շատ թույլ գործոն է իշխանափոխության գործում: Իսկ ապրիլի 24-ին Հայաստանում և Երևանում հեղափոխական իրադրություն ու խառնաշփոթ ստեղծելու մասին կարող են պլանավորել, մեղմ ասած, ոչ բարեկամները: Կարծում եմ, որ նախախորհրդարանը ֆինանսավորվում և գործնական ցուցումներ է ստանում այդպիսի մի աղբյուրից: Նման գործելակերպ քննադատելը ճիշտ է, բայց ազգային անվտանգության տեսակետից շատ ավելի ճիշտ է կոշտ քայլերի կիրառումը բոլոր այն ուժերի նկատմամբ, ովքեր այսօր խառնակությամբ են զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031