Չեմ տեսել Ալբանիա-Հայաստան ֆուտբոլային խաղը՝ ժամանակս սուղ էր: Փոխարենը տեսնում եմ կայքերում եւ ֆեյսբուքում խաղի մեկնաբանությունները, որոնցում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց դրսեւորում են որպես ֆուտբոլի անզուգական փորձագետներ: Մենք, իհարկե, պետք է երկրպագենք մեր հավաքականին, պետք է նրանից պահանջենք բարձր արդյունքներ, պետք է դժգոհենք վատ արդյունքներից: Բայց խորանալ ֆուտբոլային մասնագիտության մանրամասների մեջ, օրինակ՝ խաղացողների դասավորության սխեմաների կամ մարտավարական նրբությունների մեջ, դա, կարծում եմ, փորձագետների գործն է: Ես կարող եմ հավանել կամ չհավանել այս կամ այն ներկայացումը ու, բնականաբար, պատմել իմ տպավորությունների մասին, բայց թատերական քննադատը, որը 5 տարի այդ մասնագիտությունն է սովորել, ինձ պետք է բացատրի, թե ինչն էր արժեքավոր եւ ինչը՝ թերի այդ ներկայացման մեջ: Մենք չենք կարող ազգովի ֆուտբոլային փորձագետներ կամ թատերական քննադատներ լինել:
Ուրիշ հարց, որ մենք կարծես թե չունենք համապատասխան մասնագետներ, որոնք «փորձագիտական մակարդակով» կվերլուծեն խաղը՝ այնպես, ինչպես որ դա անում են ռուսաստանյան HTB հեռուստաալիքի մեկնաբանները: Թե՛ խաղի ժամանակ եւ թե՛ խաղից հետո մեր մեկնաբանները չեն ասում այնպիսի բաներ, որոնք մենք՝ սիրողներս, չենք նկատել: Գուցե նաեւ ա՞յդ պատճառով ենք մենք ֆուտբոլային տակտիկայի մասին անում մեր սիրողական դատողությունները:
Որպես լրագրող ես զգում եմ բազմաթիվ ոլորտներում մասնագետների պակասը, այդ թվում՝ փորձագետների, այսինքն՝ մարդկանց, որոնք գիտելիքների որոշակի պաշար ունենալով՝ պետք է իմաստավորեն այս կամ այն երեւույթը: Հատկապես զարմանալի է պատերազմող երկրի պարագայում ռազմական փորձագետներ գրեթե չունենալը: Բնականաբար, այդ «դատարկ տեղում» հայտնվում են մարդիկ, որոնք կյանքում որեւէ զինատեսակ չեն տեսել, բայց սկսում են ռազմական ոլորտի վերաբերյալ այնպիսի տոնով դատողություններ անել, կարծես առնվազն մարշալ Ժուկովն են:
Մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները»: Բարեբախտաբար, ոչ մեկի մտքով չի անցնում հոդված գրել կամ ասուլիս տալ՝ ներկայանալով որպես ֆիզիկոս, երկրաբան կամ մանկաբարձ, եթե համապատասխան որակավորում չունեն: Բայց քաղաքագետները Հայաստանում պարզապես վխտում են: Սովորաբար նրանք այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի գովազդն անող քարոզիչներ են: Դա բացարձակապես դատապարտելի զբաղմունք չէ, պարզապես գիտության հետ կապ չունի: Գիտությունն, իմ պատկերացմամբ, այս կամ ոլորտի վերաբերյալ գիտելիքների մի համակարգ է, որին տիրապետելու համար անհրաժեշտ է մի քանի տարի տեւող ուսման ժամանակաշրջան: «Պողոսն ազգը կփրկի, իսկ Պետրոսը կկործանի» մակարդակի դատողությունների համար ոչ մի հատուկ գիտելիք պետք չէ: Այդ առումով ամենալավ քաղաքագետները տաքսու վարորդներն են:
Կարդացեք նաև
Դառնալով ֆուտբոլին՝ խոստովանեմ, որ ես այդ խաղի նրբություններին չեմ տիրապետում: Սակայն կյանքի փորձն ինձ հուշում է, որ Հայաստանի հավաքականի մարզչին պետք է փնտրել Հայաստանում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լիովին համաձայն եմ Ձեր եզրակացության հետ: Շվեյցարացու համար դա բիզնես է, հայի համար դա կլիներ կյանքի և պատվի խնդիր: Այս կարգերը տարօրինակ կարգեր են:
Ֆուտբոլի հմայքը հենց դրա մեջ է`բոլորը (այդ թվում նաև ես) համոզված են, որ ամեն ի նչ հասկանում են և բոլորից լավ: Սրանով է ֆուտբոլը առանձնանում մնացած մարզաձևերից և համար 1-ն է: Ֆուտբոլն ավելին է, քան պարզապես սպորտը: Սա բացարձակ ճշմարտություն է`ինչպես այն, որ “արա ախպեր, ես Պելեն եմ, տոշնի եմ ասըմ”:
Նայեք հարցին հակառակ կողմից։
Ինչու են այդքան շատ քաղաքական մեկնաբանները? Արդյոք դա նրանից չէ, որ քաղաքական գործիչները որակ չունեն, արդյունք չեն տալիս և գործողությունների պրիմիտիվիզմը ճչացող է?
(Արդյոք որևէ «մեկնաբանի» շատ հզոր ինտելեկտ է պետք, որ կարողանա բացատրել, ինչու և ինչպես է ՀՀԿ-ն անընդհատ «վերընտրվում» և ինչու չի կարող չվերընտրվել?…))).. Արդյոք անալիզի հանճար է պետք լինել հաշվարկելու համար, որ տնտեսական վիճակը Հայաստանում՝, գոնե, այս և հաջորդ տարի՝ վատանալու է?)
Ւնչ ծրագիր ունեն ՀՀ իշծանությունները, (և որն են իրականացրել) որի համեմատ տաքսիստի ծրագիրը ավելի վատն է? Ում գիտելիքները չեն բավարում լինել Ազգային ժողովի պատգամավոր, եթե «Գեներալ» Մանվելը պատգամավոր է?
Ւսկ մասնագետներ (ժիշտ է շատ քիչ) ունեք… ես, օրինակ, ռիսկ կանեի՝ Բագրատյանին հանձնել տնտեսության կառավարումը (բայց ոչ երբեք՝ քաղաքական կառավարումը և արտաքին քաղաքականությունը)։
Ւ վերջո՝ նույնիսկ այս թերթի խմբագիրն է գրում հոդվածներ, որոնց թեմայից երբեմն, շատ մակերեսային գիտելիքներ ունի… և, որոնց «արժեքը» թեմայից ավելի խորը գիտելիքներ ունեցողների համար՝ ֆեյսբուքյան հայհոյախառը մեկնաբանություններից ավելին չէ։
Մի բողոքեք՝, որ կան ձեզանից ավելի թույլ «մեկնաբանողներ», թույլերը պետք է լինեն, դա բազա է՝ համեմատության համար … Շատ ավելի կարևոր է՝ իսկ որտեղ են ուժեղները? Եթե նստած են ԿԳԲ-ի պադվալում, ոչ թե կառավարությունում, ապա մեկնաբանողների մեջ մրցակցություն երբեք չի լինի և մեկնաբանությունների որակը չի բարելավվի…