Լրահոս
Օրվա լրահոսը

Անմոռուկը Նարիշկինն ինչ է անելու. «Ժամանակ»

Մարտ 31,2015 10:00

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ օդանավակայանում դիմավորելով Հայաստան ժամանած ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` նրան Անմոռուկ կրծքանշան է նվիրել, որն ինչպես հայտնի է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է:

Հետաքրքիր է` Հայաստանի իշխանությունն ի՞նչ է ակնկալում Նարիշկինից, այսինքն` ակնկալում է, որ Նարիշկինը չմոռանա ի՞նչը: Չմոռանա, որ Հայոց ցեղասպանությո՞ւն է եղել, ու դա կատարել, իսկ այժմ էլ ժխտում և փաստացի Հայաստանի հետ թշնամական քաղաքականություն է վարում Թուրքիա՞ն, որը ներկայումս Ռուսաստանի արտաքին երևի թե ամենակարևոր դաշնակիցն է դարձել: Ի՞նչ չպետք է մոռանա Նարիշկինը, կամ ի՞նչ պետք է Նարիշկինին ու նրա ներկայացրած պետությանը հիշեցնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը:

Թե՞ Անմոռուկը պետք է օգնի, որ Ռուսաստանի իշխանությունը չմոռանա դաշնակցային իրավա-պայմանագրային հարաբերությունները Հայաստանի հետ և մինչև ատամները չզինի Հայաստանին պատերազմով սպառնացող, Հայաստանին փաստացի պատերազմ հայտարարած Ադրբեջանին: Շարմազանովը պատմաբան է և միգուցե կցանկանար, որպեսզի Ռուսաստանը չմոռանար ռուս-թուրքական Կարսի պայմանագրի մասին, որով Հայաստանը բաժանեցին բոլշևիկյան Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան, որի տարեդարձերը, սակայն, առ այսօր կայուն կերպով Թուրքիայի հետ նշում կամ արձանագրում է, այսպես ասած, հետբոլշևիկյան, նեոբոլշևիկյան Ռուսաստանը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031