Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա աղջկան՝ բռնաբարության մասին սուտ մատնություն տալու համար

Մարտ 30,2015 23:25

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 20-ամյա աղջիկը, տեղեկանալով ընկերոջ անհավատարմության մասին, վերջինիս պատժելու նպատակով, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ընկերոջը մեղադրել է ծանր հանցագործության մեջ։ Մասնավորապես՝ 2015 թվականի հունվարի 7-ին հաղորդում է տվել այն մասին, որ ընկերը 2014թ. Հոկտեմբերին իր սուրճի բաժակի մեջ դեղահաբ է գցել, որի ազդեցությունից ինքը հասել է անօգնական վիճակի, ինչից էլ օգտվելով  իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 20-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031