Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 30-ին շարունակվում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործով դատական նիստը:
2014 թվականի դեկտեմբերի 12-ին Հրազդան քաղաքի բակերից մեկում Աշոտ Փիլիպոսյանը ծեծի է ենթարկվել:
Վերջինս Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ դատական նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչը պահանջել է 100 հազար դրամ տուգանք, իսկ ամբաստանյալ Պարգեւ Մանուկյանի փաստաբանը միջնորդել է սահմանել 30 հազար դրամի տուգանք:
«Ես արձագանքեցի, որ դատական գործընթաց չկա՝ խեղկատակություն է: Եթե քննչական մարմինները ամեն ինչ արել էին գործը կոծկելու համար, հերթը հասավ դատարանին. Նույն ոգով էլ դատարանն ամեն ինչ արեց, գործը չբացահայտելու եւ իրական մեղավորներին չպատժելու համար: Ես շնորհակալություն հայտնեցի, որ վերջում ես մեղադրվող չդարձա»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ Փիլիպոսյանի գործով դատավճիռը կհրապարակվի երեքշաբթի՝ մարտի 31-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ