Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները խոստացել էին ազատագրված շրջանների կամ ԼՂ-ի վերադարձն Ադրբեջանին». քաղաքագետ

Մարտ 30,2015 22:45

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անդրադարձավ  Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի վաճառքի թեմային, նկատեց. «Ռուսներն առաջարկեցին, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին` դրա դիմաց, թերեւս, խոստանալով ազատագրված շրջանների կամ ուղղակի Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին: Ադրբեջանը հրաժարվեց անդամակցել ԵԱՏՄ-ին: Սերժ Սարգսյանն այս ժամանակ այլ խաղ վարեց` գիտակցելով, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին` ՌԴ-ն կխանգարեր Հայաստանի կայունությանը, հիմա որեւէ պատճառ չունեն դա անելու: Ռուսներն ամենուր թեժ վիճակ չեն ցանկանում, կա ուկրաինական ճգնաժամ, ինչպես նաեւ ՌԴ-ի ներսում սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն իր դիվանագիտական մարտավարությունը գործածեց. օգտագործելով ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի խնդիրները, խոսեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայի մասին»:

Կայծ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031