Երեկ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում ծաղկազարդի տոնին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ գողացել են հավատացյալներից մեկի պայուսակը, որի մեջ եղել է 20 հազար դրամ: Տիկինն այս մասին հայտնել է դրսում հսկողություն իրականացնող ոստիկաններին: Երեկվա պատարագին, ըստ ականատեսների, Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում ասեղ գցելու տեղ չի եղել, շատերն են եկել լսելու պատարագն անցկացնող Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքը:
Եկեղեցի մտնելու ցանկություն ունեցող հավատացյալների հերթը համարյա հասել է մոտ 50-40 մետր հեռավորության վրա գտնվող Վարդանանց արձանախումբ: Այն մի կողմից ուրախացրել է ներկաներին, որ մարդիկ ի վերջո հավատքի են եկել, եկեղեցական տոներին մասնակցելու համար միմյանց հերթ չեն տալիս, մյուս կողմից վշտացել են կատարվածից. սրբավայր ոտք դնողը գողություն է արել:
Ոստիկանությունը աշխատանքներ է տանում գողությունը բացահայտելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրբ Յոթվերք եկեղեցու ֆեյսբուքյան էջից