Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի ոստիկանությունում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորին հորդորել են սպասել ոստիկանապետին

Մարտ 30,2015 21:48

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Աշոտ Պետրոսյանը մարտի 30-ին դիմել էր Սեւան քաղաքի ոստիկանության բաժանմունք:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 26-ին իր հարեւանները տեղեկացրել են, որ Լճաշեն գյուղում գտնվող՝ իր սեփականությունը հանդիսացող տան վրա  փակցված պաստառը պատռել են:  Պաստառը փակցվել է մարտի 18-ին, այդ տանը Հիմնադիր խորհրդարանը պատրաստում է գրասենյակ բացել:

Picture-147

«Մոտ մեկ շաբաթ հետո ոստիկանները սկսել են հետաքրքրվել, թե ի՞նչ պաստառ է, արդյոք գրասենյակ է բացվելո՞ւ: Չնայած նրան, որ պաստառի վրա ամեն ինչ գրված է, իրենք որոնումներ էին անում: Փորձել են հետաքրքրվել, թե ո՞ւմ բնակարանն է, անգամ պարզել են, որ եղբայրս քաղբանտարկյալ է, հորեղբորս տղային են փնտրել, որն աշխատում է Լճաշենից 10 կմ հեռավորության վրա: Դրանից հետո գյուղի թաղայինի հետ եմ խոսել, պարզվեց, որ ինքն ընդամենը ուզում է իմանալ, թե ինչո՞ւ է գրասենյակը բացվելու, պաստառը ինչի մասին է: Գյուղի թաղայինը առանձնապես ոչինչ չասաց: Դրանից երկու օր հետո իմացա, որ պաստառը պատռված է »,- ասաց նա:

Աշոտ Պետրոսյանի պնդմամբ՝ պաստառը պոկելով իրեն ե՛ւ ֆինանսական, ե՛ւ բարոյական վնաս են պատճառել: Ըստ նրա՝ վնասի չափը կազմում է մոտավորապես 50 հազար դրամ:

Picture-150

Սեւանի ոստիկանության բաժանմունքում նա հանդիպել է քրեականի պետ Կարեն Խաչատրյանին: Վերջինս հայտնել է, որ ոստիկանապետը տեղում չէ եւ երկու-երեք օր հետո նոր կիմանա, թե ինչպես կարող է հանցագործներին հայտնաբերել:

Աշոտ Պետրոսյանը կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում. «Ուղղվածություն, ձեռագիր տեսնում եմ: Կարծում եմ՝ 3 օր հետո ամեն ինչ պարզ կլինի Հիմա պարզ է, բայց այդ ժամանակ ավելի կոնկրետ հայտարարություն կարելի է անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչքան հալածեն «Հիմնադիր խորհրդարանին»,այնքան վերջինիս փառքը մեծանալու է:

  2. Հմայակ Մարտիրոսյան says:

    Միակ ուժը, որն ինչ որ բան գոնե փորձում է անել՝ երկիրը փրկելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031