Լրահոս
Օրվա լրահոսը

Պպզելով`ադրբեջանցին խայտառակեց իր երկիրը

Մարտ 30,2015 21:05

Մոսկվայում անցկացված սամբոյի «Խառլամպիեւի գավաթ» Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթը նվաճեց արցախցի 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ ի պատիվ նրա հաղթանակի, բարձրացվեց Հայոց Եռագույնը եւ հնչեց Հայաստանի օրհներգը: Սակայն պատվո պատվանդանին հայ հաղթողից երկու աստիճան ցածր կանգնած ադրբեջանցի մարզիկը մեր օրհներգի ժամանակ պպզեց պատվանդանին ու այդ դիրքում մնաց մինչեւ երաժշտության ավարտը:

Aravot.am-ը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանից հեռախոսով հետաքրքրվեց, թե ի՞նչ արձագանք է եղել հարեւան հանրապետության մարզիկի խուլիգանական պահվածքից հետո:

«Ո՞վ չգիտի մեր նկատմամբ հարեւան երկրի թշնամական քարոզչության եւ վերաբերմունքի մասին: Սպորտը բացառություն չէ: Մենք Մոսկվայում այդ ադրբեջանցու պահվածքին արհամարհանքով վերաբերվեցինք՝ զուտ մարզական էթիկայի առումով մեզ ճիշտ պահելով: Դա բոլորը տեսան ու հասկացան, թե ով՝ ով է: Սամբոյի միջազգային ու Եվրոպական ֆեդերացիաների նախագահներն էլ նրա պահվածքը վատ ընդունեցին՝ նշելով, որ իրենց կազմակերպած մրցումներում նման բան չի եղել:

Մարզադահլիճի՝ սամբոյի միջազգային կազմակերպությունների ղեկավարների, մասնակից երկրների պաշտոնյաների օթյակում, որտեղ գտնվում էինք, միջադեպից հետո ինձ մոտեցավ Ադրբեջանի փոխդեսպան Գուդզի Օսմանովը, բոլոր ներկաների առջեւ հրապարակավ ներողություն խնդրեց ինձանից՝ խոստանալով, որ ինքը համապատասխան աշխատանքներ կտանի այդ մարզիկի հետ», – ասաց Լեւոն Հայրապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031