Լրահոս
Օրվա լրահոսը

«102-րդ ռազմաբազայի հրամանատարին Ավետիսյանների սպանդի համար խրախուսել են»

Մարտ 30,2015 19:51

Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո պաշտոնազրկված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկուն ռազմաբազայից հեռացնելով ոչ թե պատժել են, այլ պարգեւատրել: Այս կարծիքին է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ռուզինսկուն ուղարկել են Ռոստով՝ նշանակելով կորպուսի հրամանատար:

«Որ հասկանալի լինի, թե ինչ է արվել, ներկայացնեմ՝ Կորպուսն  ընդգրկում է 2-ից 6 դիվիզիա, ընդհանուրը 25-ից 50 հազար անձնակազմով: Գյումրիի ռազմական բազայի անձնակազմը` 3-ից 5 հազար թվաքանակով, համազոր է բրիգադային: Հիմա պատժե՞լ են, թե՞ դիրքի ու պաշտոնի բարձրացում է կատարվել: Իհարկե, բարձրացում. այ սա է Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար պուտլերյան «պատասխանատվության» բնույթը: Ոչ թե պատասխանատվության ենթարկել սպանության համար, այլ խրախուսել պաշտոնի բարձրացմամբ»,- ասաց Արթուր Սաքունցը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այդ անձը դատարանի առջեւ պետք է կանգնի ու պատասխան տա՝ ինչու Հայաստանի ոստիկանությունից գաղտնի պահվեց Պերմյակովի փախուստի փաստը: Այդ անձը, Պերմյակովի անմիջական հրամանատարը, հրամանատարի հրամանատարը, այդ գիշերվա հերթապահը, պատասխանատուն պետք է կանգնեն դատարանի առջեւ: Եթե այդ անձանց նույնիսկ զինված ուժերից չեն հեռացնում, այլ միայն Հայաստանից են հեռացնում, որովհետեւ այստեղ վատ իմիջ են ստեղծել, նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավ says:

    Մի զարմացեք, մեր մոտ էլ է այդպես։

  2. Սեդրակ Պապիկյան says:

    Ի՞նչ է նշանակում «պուտլերյան» բառը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031