Այն տպավորությունն է, որ իշխանությունը գլուխը կորցրել է ինքնահմայվածությունից: Իրենք իրենց գովերգելով ման են գալիս՝ «մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք», չգիտեմ ինչ, եւ այնքան են հավատացել իրենց ուժեղությանը, որ տեղին-անտեղի նաեւ բիրտ ֆիզիկական ուժ են սկսել ցույց տալ:
Ամենեւին ոչ մաքուր միջոցներով ազատվելով բոլոր քաղաքական հակառակորդներից՝ հպարտացան, թե՝ տեսեք ինչ ուժեղ ենք, չմտածելով, որ այդ կարգի դաղալություններով վաստակած «հաղթանակը» միայն իրենք են «հաղթանակ» համարում, հիմա էլ սկսել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ոչ միայն իրենց հայհոյողների, այլեւ՝ նրանց հանդեպ, ովքեր պարզապես չեն համակրում իրենց: Չեն համակրում եւ բարձրաձայնում են:
Սթափվե՛ք, վերջապես, ախր ձեր այս գործողությունների վերջը չի երեւում, չհամակրողները անթիվ-անհամար են՝ ի տարբերություն ձեռնասուն համակրողների: Դրանք էլ հո չե՞ն համակրում, ընդամենը օգտվում են իշխանության մեջ կամ մերձ գտնվելու հնարավորություններից, հապա մի վայրկյան այդ հնարավորությունների ծորակը փակեք, տեսեք՝ կողքներդ մարդ կմնա՞:
Եթե ձեզ չհամակրելը բարձրաձայնողների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար եք տեսնում, ինչի՞ վրա եք հույսը դնում, որ կսկսեն համակրե՞լ, թե՞ ընդամենը չբարձրաձայնել:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
+
https://argisdi.am/publ/9-1-0-387
++
Հարգելի Մելանյա, եթե Ապրիլի 24 ին, «տխուր» դեմքերով «հարգելու» գնացող «ստրկացած ժողովրդի» մեջ տարորինակ ձեվով հանկարծ մարդկային ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ վերջապես խոսի, գուցե մի բան փոխվի…սակայն եթե նորից «մահանա» բերեն թե բա «հարգանքը» …
ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐԳԱՆՔԸ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔՆ Է…