Մարտի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին և քարտուղար Հակոբ Արսլանյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և սփյուռքի կառույցների միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղի կողմից վերջերս հիմնադրված Հայ-կանադական քաղաքական կոմիտեի գործունեության շրջանակներում Արցախին վերաբերող նախաձեռնությունների իրագործման հնարավորությանը։
ԼՂՀ ԱԳՆ