Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան Գագիկ Գինոսյանի ծրագրով դասավանդելու եւ մասնավորապես Գագիկ Գինոսյանի դեմ ստորագրահավաք է սկսվել change.org կայքում, ինչը կապվում է այդ ծրագրից դժգոհ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանի անվան հետ: Վերջինս հերքել է, թե կապ ունի ստորագրահավաքի հետ, բայց չի զլացել դժգոհել Գինոսյանի ծրագրից: Կարեն Գեւորգյանի համոզմամբ, դպրոցներում պետք է պար դասավանդեն միայն բարձրագույն կրթություն ստացած պարուսույցները:
Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Գինոսյանն ասաց, որ շատ թեթեւ է վերաբերում իր անվան եւ ծրագրի հետ կապված անհաճո խոսակցություններին ու բնավ էլ կարեւորություն չի տալիս:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է բանակում էլ նման մի ծրագիր անել. «1000-ամյակներ շարունակ հայ զինվորի դաստիարակության հիմնասյուներից մեկը եղել է հայկական ռազմապարը, պարը ոգեղենություն է ներշնչում: Այս մասին հիշատակումներ կան հայ պատմիչների ու մասնավորապես Խորենացու մոտ»: Պարուսույցի ձեւակերպմամբ, ռազմական պարը զինվորին նախապատրաստում է ռազմական գործողություններին, միմյանց թիկունք թիկունքի լինելուն, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ է դաստիարակում: Նա նաեւ հավելեց, որ «Կարին» անսամբլի հետ աշխատանքների ընթացքում մեծ թվով ռազմապարեր է փրկել մոռացությունից, վերականգնել ու բեմ բարձրացրել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Կարեն Գեւորգյանի դիտարկմանը, թե դպրոցներում պետք է պար դասավանդեն միայն դիպլոմավորված մասնագետները, այս մասին էլ պարոն Գինոսյանն ասաց. «Այդ դեպքում ես կխնդրեի, որ ինքը նաեւ Կոմիտասի գիտական աստիճանն ասեր: Ես նախորդ մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ, իմ վաստակը գնահատվել է պետականության կողմից նույն ձեւով, ինչ իրենը: Ի դեպ, ես էլ նույն կոչումն ունեմ, ինչպես ինքը՝ մշակույթի վաստակավոր գործիչ եմ: Օրինակ, «դրսում» առաջին մրցանակ ենք ստացել համաշխարհային մրցույթում, ու չեմ կարծում, որ եթե մեր երկրում չեն հասկանում պարից (ինչպես ինքն է կարծում), ուրեմն դրսում էլ չեն հասկանում: Կոմիտասն էլ ընդամենը վարդապետ էր, դե ուրեմն թող սկսի պայքարը, որ Հայաստանում արգելեն Կոմիտաս հնչեցնել բեմում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում եւ անցնեն դպրոցի դասընթացներում: Հայոց պարագիտությանը նվիրում ու փառք բերած անձը համաշխարհային մրցույթում ոսկե մեդալ շահած Վահրամ Արիստակեսյանն է, նրա անվան հետ է կապվում հայ պարարվեստի ամենափառապանծ էջը: Ընդ որում, Վահրամ Արիստակեսյանը բժիշկ էր, դե թող բարձրաձայնեն, բողոքեն դրա դեմ, նաեւ նրա դեմ, որ Հայրիկ Մուրադյանը պատմաբան էր ու դիպլոմավորված երգիչ չէր…Այդպիսի բազմաթիվ նվիրյալներ կան : Ի վերջո պարարվեստի ամբիոնը 20 տարվա պատմություն ունի, մինչեւ էդ ազգը չի՞ պարե՞լ: Պարի պետականը 50 անց է, Երգի պարի անսամբլը 70-անց, ուրեմն ի՞նչ, իրենց ամբիոնից առաջ եղած բոլոր խմբերը դիլետանտիզմով էին զբաղվում»:
Կարեն Գեւորգյանի լուսանկարը՝ hayernaysor.am-ից
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այնուամենայնիվ, նախորդ դարի երեսնական-քառասնական թվականների շունչը դեռ չի անցել: Ստորագրահավաքի օգնությանը դիմում են էլ քաղաքական պատվեր կատարողները կամ էլ` միջակությունը, որին խեղդում է ամենից առաջ նախանձը : Դարերի խորքից սկիզբ առած ծրագիր է. այն, ինչ բխում է մեր ազգային զուլալ ակունքներից, անպայման պետք է վարկաբեկվի. նա, ով ազգային նկարագիր ունի, ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով` անպայման պետք է դուրս մղվի ասպարեզից: Ծանոթ ձեռագիր է: Գագիկ Գինոսյանը նկարագիր ունեցող և հստակ ազգային ծրագիր իրականացնող հայ մարդ է. միջակությունը և 5-րդ շարասյունը ինչպե՛ս կարող են նրան հանդուրժել: Հուսով եմ` Գագիկ Գինոսյանը այլոց` իր համար կազմած ծրագրի մեջ չի մտնի. նա ուժեղ մարդ է:
Հարգելի Լիլիթ.
այդ , ձեր բառերով, դարերի խորքից սկիզբ առած ծրագիրը ավելի շուտ ՝ Մտահաղացումը , ոչ թե Գ,Գինոսյանի այլ հայ պարարվեստի մեծագիտակ Մաեստրո Կարեն Գևորգյանի Հեղինակային Ծրագիրն է ,որի սկիզբը 1996 թ.-նն է … խնդրեմ համոզվեք ինքներդ
https://www.youtube.com/watch?v=NgdZW57c8s4
Մտքեր առևանգելը այլ երկրներում հետապնդվում է օրենքվ ինչը ցավոք սրտի անիրականանալի է մեզ մոտ …
Երիցս ճիշտ եք ,ասելով ,որ Գ.Գինոսյանն ինչպե՛ս կարող է հանդուրժել բարձրակարգ պրոֆեսիոնալ մանկավարժությունն ու պարարվեստը …Վստահ եմ որ ոչ թե երգ ու պարը ,այլ Ազգային Պարը մի օր անպայման արժանապատիվ կերպով պարոն Կ. Գևորգյանի առաջնորդությամբ, մարդ ով Իսկապես Պարի Գիգանտ է, ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ կմտնի հայ դպրոց … բայց ոչ այս ազգակործան ծրագիրը, պարասեր դիլետանտների և հարգաժան ֆիզկուլտի ,երգի և դասսվարների միջոցով : Հանրկրթական դպրոցում պետք է դասավանդեն միայն բարձրագույն կրթությամբ մանկավարժները:….
ՀԳ
Կ.Գրորգյանը ոչ թ ուժեղ այլ ՀԶՈՐ արվեստագետ է և կարծում եմ անհրաժեշտության դեպքում մի քանի ծրագրեր էլ կնվիրի այլոց..
СПОСИБО ГОАРУ АКОБЯНУ, ЗА УДАЧНУЮ ФОТОГРАФИЮ КАРЕНА ГЕВОРГЯНА !..ГОСПОДА,ВЫ ДАЖЕ ПРЕДСТАВИТЬ НЕМОЖЕТЕ МАСШТАБ ПРОЕКТА ГАГИКА.НАДО ПОМОЧЬ ! БЕРЕГИТЕ ЭТОТ ПРОЕКТ ОТ ВСЯКИХ “КАРЕНОВ ГЕВОРГЯНОВ “. ТАНЕЦ- ЭТО МИШЛЕНИЕ ! ДАННЫЙ МОМЕМНТ МЫ МЫСЛИМ ПО УЗБЕКСКИ. ИМЕННО ТАК! И ГЛАВНОЕ- ОБ ЭТОМ ПРОЕКТЕ ЛУЧШЕ НЕ ШУМЕТЬ.ВРАГИ НЕ СПЯТ.ОНИ , В ОТЛИЧИЕ КАРЕНА ЗНАЮТ ЦЕНУ ЭТОГО ПРОЕКТА.
Հայաստանում ոչ ոք իր գործով չի զբաղվում, որովհետև պարուսույցներն էլ զբաղեցնում են կիբեռնետիկների շարքերը և հակառակը: Նեղսրտել, որ պարոն Գինոսյանն առանց համապատասխան դիպլոմի մշակույթի ոլորտում անում է նույնքան, որքան դիպլոմավորը, տեղին չէ: Սա Հայաստանն է, մեր հայրենիքին է: Կարևորն այն է, թե մարդը որքան ներդրում ունի մշակույթի ասպարեզում: Ես երկուսին էլ հարգում եմ, երկուսն էլ արժանավոր մշակութային գործիչներ են, ովքեր մրցակցելու փոխարեն լավ կանեին համագործակցել:
Սովորաբար նման հակասությունների ժամանակ կարծիք արտահայտելիս մարդիկ դժվարանում են օբյեկտիվ գտնվել, և սթափ գնահատել կարծիքները: Արվեստի երկու վաստակավոր գործիչներից անձնական համակրանքս ընդհանուր առմամբ Գագիկ Գինոսյանի կողմն է, սակայն հանուն արդարության եկե՛ք նշենք, որ Կարեն Գևորգյանի տեսակետն իրոք արդարացի է. մի պահ պատկերացրե՛ք, թե ի՞նչ կկատարվեր, եթե դպրոցներում բոլոր առարկաները դասավանդեին ոչ դիպլոմավորված մասնագետները…
Կոմիտասի օրինակը արդարացված չեմ համարում, քանի որ Կոմիտաս ծնվում է հարյուր, միգուցե՝ հազար տարին մեկ… Իսկ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ամենատարբեր մասնագիտությունների ամբիոնները ստեղծվում են՝ տվյալ արվեստի կամ գիտության ճյուղը առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով, ու նույնիսկ ստեղծված են հատուկ՝ մանկավարժական ԲՈՒՀեր, որոնք հենց դասավանդման իրավունք են շնորհում մասնագետին: Եվ այս ամենից հետո թույլատրել, որ դպրոցում որևէ առարկա դասավանդվի չդիպլոմավորված մասնագետի կողմից՝ կարծում եմ հետադիմական քայլ է:
Ի գիտություն.
2014թ-ի դեկտեմբերի 13-ից, Արցախի ՊԲ զորամասերում սկսվել ու ռազմապարերի ուսուցում ծրագիրը.
«Արցախ» ազգային պարի նախաձեռնությունը մինչ օրս այցելել է Արցախի ՊԲ 13 զորամասեր.
https://karabakh-life.am/index.php/am/artsakh/mshakuyt/item/217-2014-12-27-12-16-50.html
*սկսվել ու շարունակվում է…
Հարգելի Սարգիս. ինչու եք մտահոգվել: Գագիկ Գինոսյանը այնքան շատ գաղափարներ ունի, որ … նրա ինչին է պետք ձերը … նա դա վաղուց գիտեր, այսինքն 2014 թվկանին, երբ դուք այն իրականացրել եք կարդացել է և իմացել. Այսինքն՝ մտահաղացել: Հիմա մնում է միայն գաղափարի ՍԵՓԱԿՆՇՆՈՐՀՈՒՄԸ ինչպես, որ է Պարոն Կարեն Գևորգյանի մտհաղացման դեպքում ,մի բան կավելացնի և ծրագիրը այսպես ասած պատրաստ է : Չնայած կարծում եմ , որ ԴՈՒՔ ԵՎՍ ԿՓՈՐՁԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ԿԵՑՑԵՔ ԴՈՒՔ . հրաշալի նախաձեռնություն է…Աստված պահապան ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ : բայց ստիպված եմ մեկ անգամ ևս ձեզ նախազգուշացնել գաղափարի հնարավոր սեփականաշնորհման մասին … Եթե մասնագիտական օգնության և համագործակցության կարիք լինի չեմ կասկածում Պարոն Գևորգյանը Ձեզ սիրով կընդառաջի. ՎՍՏԱՀ ԵՂԵՔ …. Խնդրեմ համոզվեք ինքներդ . Հայ պարը դպրոցական ծրագրերում ներառելու ԳԱՂԱՓԱՐԸ Կարեն Գևորգյանի ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄՏԱՀԱՂԱՑՈՒՄՆ ՈՒ ԾՐԱԳԻՐՆ Է դեռևս 1996 թվից
https://www.youtube.com/watch?v=NgdZW57c8s4
ՆԱՅԵՔ ՆԱԵՎ Սրանք …
https://www.youtube.com/watch?v=CPXKkgruWXM
https://www.youtube.com/watch?v=TBwq2YeEkyk
ՀԱՅՈՑ ՊԱՐԻ ԴՊՐՈՑԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ ՈԳԻ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ: Պրն. Գագիկ Գինոսյանը Ազգային պարին ՄԵԾ ՈԳԻ է հաղորդում եւ արդեն այն դպրոց է:Գինոսյանի կերտած դպրոցը մեծ շունչ ու կորով հաղորդեց ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐԻՆ ԵՒ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ ՀԱՅՈՑ ՊԱՐԸ: Առանց ազգային Մեծ Ոգու, տաղանդի եւ հանճարի անհնար է պարել, ինչքան էլ բարձրագույն կրթություն ստանաս: Սակայն Յուրաքանչյուր դպրոց պետք է համապատասխանի կրթական կարգին եւ մասնագիտական որակին: Պետք է, պարտադիր է, որպեսզի յուրաքանչյուր պարուսույց ունենա նաեւ պարի մասնագիտական ,բարձրագույն կրթություն: Կարելի կատարել մեկ այլ որոշում, այն սաները ,որոնք պատրաստում է Պարոն Գագիկ Գինոսյանը, ովքեր ամբողջովին տոգորված են ազգային պարով ու ազգային պարի ոգով, իսկ դա այդպես է, եթե նրանց բացակայում է մասնագիտական կրթությունը, կարելի ուղարկել համապատասխան մասնագիտական կրթության, վերապատրաստման: Եւ իսկապես կունենանք ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՅԻՆ ՈԳՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ
ՊՐՈՖԵՍԻԱՈՆԱԼ ՊԱՐՈՂՆԵՐ ԵՒ ՊԱՐԱՈՒՍՈՒՅՑՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ: ՊԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՂՈՐԴՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԸ , ԳԵՆԸ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿՐԹՎԱԾ ԵՒ ԳՐԱԳԵՏ:
Նախ և առաջ ես խորհուրդ կտայի հարգարժան լրագրողին, նման միակողմանի հոդված հետայսու չհրապարակել, քանզի հասկանալի չէ, թե ինչու է պարոն Գևորգյանը ընհամենը մեկ նախադասությամբ մասնակցում հարցազրույցին և կարծում եմ որ հավանաբար նույնիսկ դա էլ չի եղել, իսկ այ Գինոսյանը՝ 31 :
Բայց եթե դուք հանկարծ սրա մասին ասեք Պարոն Ա.Աբրահամյանի, նա հավանաբար 3 էջ Խմբագրի Սյունակում ձեզ կհամոզի , որ Առավոտը ամենաօբյեկտիվ կայքն Է: Ինչևէ :Հիմա խմդրո առարկա հարցի մասին: Ցավոք սրտի Գագիկ Գինոսյանը անում է այն, ինչ ցավոք մեր երկրում տարիներ շարունակ բոլորն անխտիր՝ համարյա թե բոլոր ոլորտներում :Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք և զարմանալ պետք չէ: Կարեն Գևորգյանը հայ ազգային պարի ակունքներում է Նորանկախ Հայաստանի հռչակման առաջին օրվանից ու դրանից էլ դեռ շատ շատ առաջ և մեծ,աննկարագրելի Մեծ գործ է անում Հայ ազգային պարարվեստի պահպանման հանրայնացման և զարգացման բնագավառում: Աներկբա է, նույնիսկ տրիվիալ , որ որքան էլ Գ.Գինոսյանը լավ բան է ուզում անել, որքան էլ որ նա բարձրաձայնի, թե իրենք պարողներ չեն պատրաստելու ես առավել քան վստահ եմ , որ հանրակրթական ոլորտում պետք է դասավանդեն միայն բարձրագույն կրթությամբ մանկավարժները քանի որ, հակառակ դեպքում սա կարող է դառնալ ՆԱԽԱԴԵՊ՝ հղի անկախատեսելի հետևանքներով:
Հարգելի Կարինե Որքանով հասկացա դուք ձեզ որոշակիորեն հակասում եք և ինչպես ասում են, դեռևս չեք կողմնորոշվել…. արդեն ավելի քան 25 տարի է Ազգային պարին ՄԵԾ ՈԳԻ և ԶԱՐԹՈՆՔ է ՝ՀԱՂՈՐԴՈՒՄ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով ինձ համար ,որպես մանկավարժի, Հայ Պարի Պարծանքն է: Ի դեպ կարծում եմ պետք չէ հերքել որ Գագիկ Գինոսյանը , ով ճիշտ է ընդամենը մի քանի տարի է ,ինչ զբաղվում է պար ուսուցանելով , որոշակի գործ հանրայնացման ուղղությամբ այնուամոնայնիվ անում է , բայց ոչ միայն ինքը. այդ դաշտում, կան հրաշալի այլ ազգագրական խմբեր և անհաատներ ևս, պարզապես նրանք համեստորեն իրենց գործն անում են, առանց ամեն օր դրա մասին Գագիկի պես այստեղ այնտեղ բարձրաձայնելու…: Ինչ կարիք կա ՆՈՐ ՀԵԾԱՆԻՎ ՀԱՅՏՆԳՈՐԾԵԼ, եթե մեր երկրում արդեն իսկ կան համապատասխան ուսումնական հաստատություններ, ի դեմս մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժնի և Պարարվեստի խորեոգրաֆիկ քոլեջի,որոնց շջանավարտներն էլ հենց իրենց ուսերին պետք է կրեն այդ առաքելությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/03/30/555990/
ՀԳ Կարծում եմ վատ չի լինի որ մի օր ել դուք կողմ լինեք , որ հանրակրթական դպրոցներում Ֆիզիկա կամ մաթեմատիկա առարկան դասավանդեն դպրոցների շատ հարգարժան տնտեսվարները, բայց պայմանով՝ միայն ձեր երեխաներին .. ես և միլիոնավոր մարդիկ դա չենք հանդուրժի անկախ անձերից …
Մի՞թե կարելի է Արամ Խաչատրյանին մեղադրել, որ Յարխուշտա պարել չի իմացել, սակայն համաշխարհային գլուխգործոցներ է ստեղծել պարային երաժշտության մեջ: Նույն տրամաբանությամբ` մեղադրել Վիլյամ Սարոյանին, որ Գագիկ Գինոսյանի մոտ Էրզրումի Քոչարի չի սովորել, կամ Շառլ Ազնավուրին հայրենասեր մեծացնելու պատիվը պատկանում է հայկական ժողովրդական պարերգեր իմանալուն: Այս ամենը արհեստածին, հատվածական, ոչ գիտաուսումնական մտածողության արդյունք է: Մեջբերենք նաև լայնախոհ մեծ բանաստեղծին՝ Պարույր Սևակին, ով ասում էր,-Եթե ես գրեմ և մտածեմ այնպես, ինչպես ժողովուրդն է դա անում, ապա կարիք չկա ստեղծագործելու: Հարկավոր է ժողովրդին բարձրացնել այնտեղ, որտեղ ես եմ հասել որպես ստեղծագործող:
Եթե բացառենք ժողովրդական ստեղծագործությունների զարգացման պատմական իրողությունը, ապա պիտի մեղադրենք նաև Կոմիտասին, ով մաքրեց գեղջուկ մեղեդին ավելորդ և օտար ելևէջումներից:
գիտեք ինչ, կարելի էր ամբողջ բանավեճը, առաջին հերթին նկատի ունեմ Գինոսյանին եւ Գեւորգյանին, որոնց երկուսն էլ իրենց տեղն ունեն էս երկրի մշակույթի ու հասարակական զարգացման մեջ, բայց որ բանավեճը անձնական հողի վրա է՝ արդեն անընդունելի է:
Իսկ վերոգրյալ մեկնաբաններդ, ամոթ է, էնքան մի՛ ստրկացեք ձեր կուռքերի առաջ, որ նրանց դիմեք պարոնով, չնայած պարոնը դիմելաձեւ է՝ երբ այդ մարդը այդ պահին քո զրուցակիցն է, եւ պարոնն էլ մեծատառ մի գրեք: