Մարտի 26-ից 27-ն աշխատանքային այցով Աբու Դաբիում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Մարտի 27-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի և հայ համայնքի լայն ներկայությամբ` նախարարն այցելեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և մասնակցեց Ծաղկազարդի առիթով մատուցվող պատարագին, ապա ելույթ ունեցավ Սրբոց Նահատակաց եկեղեցում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների առջև՝ ներկայացնելով սփյուռքի նախարարության անելիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև նախարարության` հայապահպանմանն ուղղված առաջնայնությունները։ Այնուհետև տեղի ունեցավ նախարար Հակոբյանի հանդիպումը համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀՀ ԱԳՆ