Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգիս Կարոլինա» ընկերության ներկայացուցիչը`ԵՏՄ-ում խնդիրների մասին

Մարտ 30,2015 18:03

«Խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են: Մենք գնալով համոզվում ենք, որ տվյալ խնդիրը եթե կա կամ մենք են մտածել, որ դա խնդիր է, հարթվում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սարգիս Կարոլինա» ընկերության ներկայացուցիչ`Երվանդ Թարվերդյանը, պատասխանելով հարցին`ի՞ նչ խնդիրների են հանդիպում հայ գործարարները ԵՏՄ-ի շրջանակներում:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Հայաստանն արդեն պաշտոնապես ԵՏՄ անդամ է:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցն ասաց, որ կա խնդիր` կենդանական ծագման ապրանքների հետ կապված ու այսօր հրավիրված «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկման ժամանակ ինքը դա ներկայացրել է:

«Գոյություն ունեն ՄՄ երկրների ձեռնարկությունների ռեեստրներ եւ երրորդ երկրների ռեեստրներ: Մինչեւ հունվարի մեկը Հայաստանի ձեռնարկությունները պետք է գրանցվեին երրորդ երկրների ռեեստրում: Սակայն, ՌԴ-ի հայտնի «Ռոսսելխոզպատրեբնադզորի» կայքում մեր ընկերությունները դեռ գրանցված են երրորդ երկրների ցանկում: Կարծում եմ, դա տեխնիկական խնդիր է եւ ֆորմալ բնույթ է կրում, բայց հարցրել եմ, թե ե՞րբ կդառնա ՄՄ երկիր»,- ասաց մեր զրուցակիցը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան ասել է, որ հարցն ապրիլի 2-ին կայանալիք քննարկմանն էլ կբարձրացվի, «Ռոսսելխոզպատրեբնադզորի» հետ էլ կքննարկվի եւ հնարավորինս արագ դրան լուծում կտրվի:

Հետաքրքրվեցինք`չկա՞ն խնդիրներ, որոնք տեխնիկական չեն: Երվանդ Թարվերդյանը պատասխանեց. «Ճիշտն ասաց, այդ հարցին ես եմ ասում տեխնիկական, բայց այն ավելի գլոբալ է: Չեմ ուզում մտածել, որ այդ կազմակերպությունն է սահմանափակումներ դնում, այլ ինչ-որ մի բազայի, ինչ-որ մի աշխատողի թերացման, անգործության կամ թյուրիմացության պատճառ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031