«ՀԷՑ-երն այս պահին վաճառված չեն: Հնարավոր է, որ այն կարող է վաճառվել, անցնել այլ գործընթացներով, բայց այս պահին`վաճառված չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման ե բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաճառվել է ռուսաստանաբնակ հայաստանցի գործարար Սամվել Կարապետյանին:
Կա՞ն վաճառքի շուրջ բանակցություններ`հստակեցնող հարցին Վաչե Գաբրիելյանն ասաց. «Դա մասնավոր ընկերություն է, ես չեմ կարող ասել, թե մասնավոր ընկերությունն ո՞ւմ հետ եւ ինչի՞ շուրջ է բանակցում: Դիմեք ՀԷՑ-երին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ