Ինչպես հայտնի է, երեկ Գյումրի այցելած ՌԴ պատգամավորական խմբի հետ հանդիպելուց հետո Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո պաշտոնազրկել են 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկուն: Նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել, ռազմաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել:
Այսօր Շիրակի մարզի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց,, որ տեւական ժամանակ է՝ ինչ ազատել են Ռուզինսկուն, նրան ուղարկել են Ռոստով՝ նշանակելով կորպուսի հրամանատար: Իսկ նրա փոխարեն Հայաստան են ուղարկելու գեներալ-մայոր Ուստինովին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ