Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը քննարկելու է տնտեսական աճի ցուցանիշը վերանայելու հարցը 

Մարտ 30,2015 17:45

Ե՞րբ է կառավարությունը պատրաստվում վերանայել տնտեսական աճի ցուցանիշը`4,1 տոկոս, մանավանդ, որ բոլոր գերատեսչություններն ավելի նվազ աճ են կանխատեսում: ԿԲ-ն անգամ չի բացառում, որ կառավարության նախատեսածից այս տարի տնտեսական աճը տասն անգամ քիչ կարող է լինել:

«Կառավարությունը որեւէ հայտարարություն չի արել, որ ցուցանիշների փոփոխություն չի լինելու: Քննարկումներ են լինելու, դրանք կամփոփվեն եւ կանխատեսումները կներկայացվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման ե բարեփոխումների նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը:

Լրագրողները փոխվարչապետից հետաքրքրվեցին նաեւ գազի գնի շուրջ ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ընթացող բանակցություններից: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ինքն այդ բանակցություններին անմիջականորեն չի մասնակցում, ուստի շատ բան ասել չի կարող. «Բանակցությունները շարունակվում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031