Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյան. ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելը դեռ վաղ է 

Մարտ 30,2015 17:19

«Ընդամենը երկու ամիս ունեինք`ադապտացնելու մեր օրենսդրությունը, որն իրականում շատ կարճ ժամանակ է: Այդ գործընթացը դեռ ընթանում է: Ուստի, այս երկու-երեք ամիսները դեռ կարելի է համարել անցումային: Որոշ խնդիրներ կային, դրանք կամաց-կամաց լուծվում են»,- «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ խնդիրների է հանդիպում հայկական բիզնեսը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Աստանայում վերջերս կայացած ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումից, որին Սերժ Սարգսյանը չէր մասնակցում:

Կարինե Մինասյանը պաշտպանեց առավել վաղ արտահայտված պաշտոնական տեսակետը` հանդիպումը ԵՏՄ ձեւաչափում չէր եւ երեք նախագահները կիրառել են նախկինում ձեւավորված ձեւաչափը`քննարկելու իրենց երկրների միջեւ կուտակված հարցերը:

ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին խոսելը Կարինե Մինասյանը նույնպես վաղ է համարում: ԵՏՄ պայմանագրում նախատեսվում է, որ 2025 թվականին արդեն պետք է լինի միասնական կառավարման ֆինանսական մարմին եւ քննարկվեն այդ հարցերը: Ըստ Կարինե Մինասյանի, դա տրամաբանական ժամկետ է, որ երկրների կենտրոնական բանկերը կարողանան համատեղ պայմանավորվածությունների գալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031