Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու հրապարակում տեղի ունեցած դանակահարությունը էժան չնստեց «Պանել Աշոտի» վրա

Մարտ 30,2015 17:13

Շաբաթ օրը Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սադրանքների, հանցագործության, մասնավորապես ելույթ ունեցողների վրա ձվեր շպրտելու, այնուհետ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու պատճառով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  պաշտոնազրկել է այդ պահին Թատերական հրապարակում աշխատող Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Վարդանյանին: Նա Գյումրիում հայտնի է «Պանել Աշոտ» մականվամբ:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանը, որին հրավիրել էին հարցաքննության քննչական բաժին: Նրա հայտնած տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում՝ իհարկե, չմանրամասնելով, թե ինչո՞ւ են ազատել փոխոստիկանապետին, իրոք պատճառը հանրահավաքում ստեղծված անկառավարելի իրավիճակը չշտկե՞լն էր:

Նշենք, որ «Պանել Աշոտը» եղել է ֆիդայի, Շիրակի հանգուցյալ փոխմարզպետ Միքայել Վարդանյանի մոտ ընկերն էր: Իր կարիերան սկսել է ՀՀՇ-ի ժամանակ. 1993 թվականին միանգամից նշանակվելով «Շիրակ» օդանավակայանի ոստիկանապետ: Այժմ նրա փոխարեն «Մուշ» բաժնի փոխոստիկանապետ է նշանակվել Սարգիս Ուռուշանյանը, որը զբաղեցնում էր Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ծառայության պետի պաշտոնը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031