Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մարտ 30,2015 17:07

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման չորս գործերի և բաժնի կողմից հայտնաբերված մեկ խախտման համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 2.01մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական հինգ վարույթ:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ 9 գործով ութ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկվել է 1.75մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27.5հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի, Արարատի և Շիրակի տարածքային բաժինների աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության մթնոլորտի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացրած ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 400.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության մթնոլորտի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից 1 տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 369.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար նշանակվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Երևանի տարածքային բաժնի իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ձկնգողության դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 25 գծմ դնովի ցանց:

Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում ապօրինի ձկնորսության դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.3 մլն. դրամ:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031