Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Էրդողանի ցինիզմը չափ ու սահման չունի»

Մարտ 30,2015 16:55

Կարեն Ավագյանի արձագանքը Էրդողանի՝ «Ֆրանս 24»-ին տված վերջին հարցազրույցին

Էրդողանի ցինիզմը չափ ու սահման չունի։ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վերջին զարգացումները, տարբեր կառույցների, երկրների կողմից ճանաչումներն ու դատապարտումները Էրդողանին գցել են շատ վատ դրության մեջ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունից շեղելու ճիգ ու ջանքերը ձախողված են։

Էրդողանի՝ «Ֆրանս 24»-ին տված վերջին հարցազրույցն էլ ծիծաղ է առաջացնում։ Փաստացի կարելի է եզրահանգել, որ Գալիպոլիի տարեդարձի միջոցառումը որևէ կերպ չի կարողանում կանխել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների միջազգային հնչեղությունը, որին իրենց մասնակցությունն են հաստատել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և երկրների ղեկավարներ։

Էրդողանի ցինիզմի դոզայի օրեցօր ավելացումը վկայում է, որ նրա հայտարարությունները իր իսկ երկրում արդեն ազդեցությունից զուրկ են և լուրջ չեն ընդունվում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031