Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերենը հայերի երկրորդ ազգային լեզո՞ւ

Մարտ 30,2015 15:56

Այսօր Երեւանում ընթացող «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» քննարկման աշխատանքային լեզուն դարձյալ ռուսերենն էր: Ռուսերենն աշխատանքային լեզու ընտրելու առաջարկը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանինն էր: Վերջինս նկատեց, որ դահլիճում բոլորը սերնդակիցներ են, որոնց համար «ռուսերենը երկրորդ ազգային լեզու է»:

Հերթական անգամ հիշեցնենք, որ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին»:

Նշենք նաեւ, որ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման ե բարեփոխումների նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը ելույթ ունեցավ հայերեն: Միայն խոսքի վերջում, երկու խոսքով, ողջունեց ռուսաստանցի հյուրերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լիլիթ Հարությունյան says:

    ՎաչեԳաբրիելյանը պետական մտածողություն ու ազգային արժանապատվություն ունի, Արսեն Ղազարյանը` ոչ:

  2. Վարդան says:

    Եթե Նելլի Գրիգորյանի հոդվածը համապատասխանում է իրականությանը ապա՝,
    Արսեն Ղազարյան= Վասակ Սյունեցի։
    P.S. Հնարավոր է, որ ի համար ռուսերենը իրոք իր հարազատ ազգի լեզուն է։ Ուստի հարկ է հստակեցնել նա Հայ է թէ Ռուս։ Սակայն այս պարագայում տարակուսանք է առաջացնում Ղազայան ազգանունը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031