Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գերեւարված Արսեն Բաղդասարյանի գործով դատական առաջին նիստը կլինի ապրիլի 7-ին. Apa

Մարտ 30,2015 15:53

Ադրբեջանում գերեւարված ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 7-ին Ադրբեջանի Գյանջինսկի դատարանում: Ադրբեջանական «Apa» գործակալության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031