Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպարտամենտի նախկին ղեկավարի եւ մյուսների գործը կրկին հետաձգվեց (Ֆոտոշարք)

Մարտ 30,2015 14:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր հինգ րոպե տեւեց «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, առանձին ստորաբաժանումների պետերի գործով դատական նիստը:

Մեղադրական ճառով հանդես պիտի գային մեղադրողները: Նրանցից մեկը՝ Սասուն Խաչատրյանը չէր եկել, իսկ երկրորդ մեղադրողն էլ ճառի համար եւս երկու շաբաթ ժամանակ խնդրեց: Ապրիլի 13-ին մեղադրանքի կողմը հանդես կգա ճառով:

Միսակ Մարտիրոսյանն իր երրորդ փաստաբանը ներգրավեց այսօր. Վարդան Զուռնաչյանի եւ Արթուր Գրիգորյանից հետո նրան կներկայացնի Յուրա Խաչատրյանը:

Misak_5 Misak_4 Misak_3 Misak_2 Misak_1

Ըստ մեղադրական եզրակացության, Միսակ Մարտիրոսյանը հանդիսանալով «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար` պաշտոնատար անձ, «տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով» առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյան-Իսախանյանի հետ նախնական համաձայնությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031