Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդը ձկան նկատմամբ ալերգիա ունի, լոլիկ, խնձոր է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ են լցրել»

Մարտ 30,2015 14:02

«Հարցն այնքան լուրջ է, որ հասել է քաղաքական մակարդակի, երկրների մեջ դատական պրոցեսներ են գնում: ԵՄ-ն, որը դեմ է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներով սննդին, փորձել է փակել իր սահմանները եւ արգելել ձեւափոխված օրգանիզմների, բույսերի, դրանց սերմերի ներկրումը եվրոպական երկրներ: Իրենց հաջողվեց հորմոն պարունակող սննդի առաջ ճանապարհը փակել, բայց գենետիկորեն ձեւափոխված սննդի առաջ՝ չի հաջողվել»,- այսօր «Հայելի» ակումբում գենետիկորեն ձեւափոխված սննդի վնասակար ազդեցության մասին խոսելիս ասաց Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Karine_Danielyan_1

Նա ասաց, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումն ունի իր դրական եւ բացասական կողմերը. «Մենք կարող ենք արտադրել այնպիսի բույսեր, որ թույն արտադրեն եւ գյուղատնտեսական վնասատուները չեն կարող գալ եւ բույսը փչացնել: Դա մի կողմից շատ լավ է: Տնտեսապես շատ շահավետ է: Բայց գալիս է ժամանակ, որ տեսնում ենք, որ ռիսկերը չենք հաշվարկել՝ ալերգիաներ են առաջանում եւ այլն: Մարդը ձկան նկատմամբ ալերգիա ունի, լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա»:

Կարինե Դանիելյանն ասաց, որ արդեն մարդու գենետիկայի վրա ազդեցությունը կա: Հայաստանը գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի սպառող երկիր է: Չունենք էլ լաբորատորիա, որ ուսումնասիրություն անեն, պարզեն դրա պարունակությունը, արգելեն:

Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան ասաց, որ չգիտենք ինչով կավարտվի այս ամեն ինչը: Անփորձ դաշտի մեջ ենք մենք: Բանն այն է, որ բնական ճանապարհով խաչասերում իրականացնելը վնաս չէ: Ասենք, խնձորը խնձորի հետ խաչասերելը, բայց երբ վերցնում են ձուկը եւ լցնում լոլիկի, խնձորի մեջ՝ դա է վտանգավոր: Վտանգավոր է, երբ հողային մանրէն լցնում են կարտոֆիլի մեջ»:

Բնապահպաններն ասացին, որ Աստված փակել էր այդ տոպրակը՝ խառնաշփոթ չառաջացնելու համար, իսկ հիմա մարդիկ բացում են տոպրակի բերանը ու ոչ ոք չգիտի՝ ինչի կհանգեցնի դա:

«Տապան» էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանն ասաց, որ այդ խնդրով պետք է զբաղվեն իրավաբանական անձինք, որ հասարակությունը կոնկրետ իմանա՝ ով, երբ ինչ ցանեց:

Նա պատմեց, թե ինչ մեծ աշխատանքներ են կատարել՝ օրենքով լուծումներ տալու համար. «Նախկին օրենքում գրված էր ով ուզի՝ կարող է արտադրել, ցանել, շուկա արտահանել գենետիկորեն ձեւափոխված սնունդ: Իսկ նոր օրենքի նախագծում, որն արդեն անցել առաջին լսումները, մի պարբերություն կա, որն ամենակարեւորն է՝ ՀՀ տարածքը զուրկ է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումից: Ես ենթադրում եմ, որ որեւէ մեկն արդեն չի կարող ներկրել, ցանել, արտադրել նման սննդամթերք: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն էլ ասացին, որ կա երկու լաբորատորիա, կարող են ստուգել»:

GMO_gree_zone

Հրանտ Սարգսյանը պատմեց, թե ինչ է եղել լսումների ժամանակ, ինչպես են որոշ պատգամավորներ ընդդիմացել, երբ իմացել են, որ պետք է գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի առաջ արգելք դրվի: Ընդդիմախոսներից է եղել Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը նետել է, թե պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու Գեղարքունիքի մարզում, ասենք՝ ցորեն ցանելիս, մենք ցորեն չե՞նք ցանելու: Բնապահպաններն ապշել են, որովհետեւ դա ասել է բնապահպանության նախկին նախարարը: Կարինե Դանիելյանի խոսքերով՝ «Այսինքն, ինքը բացահայտ ասում է, որ մեր ցանած ցերոնը ԳՄՕ է: Այն տարածքը, որտեղ ԳՄՕ է աճեցվում, բնական սերմերն այլեւս չեն ընդունվում: Սա հետաքրքիր երեւույթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031