Մեկ կամ երկու շաբաթից Հայոց ցեղասպանությանը նվիրված անվճար ծրագիր կթողարկվի, որը նախատեսված է iPhone-ների եւ iPad-ների համար։ Նախագծի հեղինակ Վաչե Սահակյանի փոխանցմամբ՝ ծրագրի ստեղծելու համար բավականին շատ աշխատանք եւ հետազոտություն է կատարվել։
Armeniangenocide.dopplerthepom.com կայքում որպես ծրագրի նկարագրություն գրված է. «The Armenian Genocide» ծրագիրը տեղեկատվական գործիք է, որը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը եւ տեղեկացնել 20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանության մասին։ Քարտեզներով, մանրամասն ժամանակացույցով, մեջբերումներով, վերապրածների վկայություններով, պատմական փաստերով եւ լրատվական հոդվածներով հագեցած ծրագիրը մարդու իրավունքների հետ կապված ամենակարեւոր հարցերի վերաբերյալ գրավիչ տեղեկություններ է տրամադրում»։
Որպես ծրագրի առանձնահատկություններ նշվում են 4 ինտերակտիվ քարտեզները, որոնք ցույց են տալիս Ցեղասպանության ծրագիրը, ժողովրդագրությունը իրադարձություններից առաջ եւ հետո, մշակութային արձանների վերացման փաստերը։ Բոլոր այդ վայրերի հղումները «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանից են։
Ծրագրում երեք մակարդակներով տեղ են գտել նաեւ իրադարձությունների ժամանակացույցը, աղբյուրներ այդ թեմայով ընթերցանության համար. էլեկտրոնային կայքեր, գրքեր, վավերագրական ֆիլմեր եւ այլն։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ